Նախիջևանի կորուստը. մի քանի պատմական իրողություններ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
civilnet.am

Հայկական պատմական և քաղաքական դիսկուրսում կա արմատավորված տեսակետ, որ 1921 թվականի մարտի 16-ի, իրականում՝ 18-ի, Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի հետևանքով է, որ մենք՝ հայերս, կորցրել ենք Նախիջևանը: Ճիշտ է, 1921-ի այս օրերին ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները վերջնականապես վճռեցին Նախիջևանի հարցը հօգուտ Խորհրդային Ադրբեջանի, սակայն իրականություն է նաև, որ մենք՝ հայերս, Նախիջևանը կորցրել էինք դեռ մեկուկես տարի առաջ՝ 1919-ի հուլիսին:
Ամբողջը>>>

Մահաբեր կրակոց Նախիջևանից. «Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ից դատապարտում պահանջի»

Տևական դադարից հետո Նախիջան-Հայաստան սահմանին դիպուկահարի կրակոցից ՀՀ զինծառայող է սպանվել: Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակոցից մահացած պայմանագրային 26-ամյա Զոհրաբ Սիանոսյանը զոհվել է ՀՀ սահմանին՝ Արարատի մարզում՝ Երասխավանի սահմանի վրա: Այս մասին NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց Արարատի համայնքապետը:
Ամբողջը>>>

Թուրքիան վերաբացում է Նախիջևանի հետ սահմանը

Օրերս՝ փետրվարի 25-ին, Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ Թուրքիայի սահմանին քաղաքացիների և բեռնատարների մուտքի սահմանափակման հարցը. հայտնում է Yerkir.am-ը՝ minval.az-ին հղումով:
Ամբողջը>>>

Մեջլիսի պատգամավոր. «Թուրքիայից դեպի Նախիջևան գազատար կկառուցվի»

Փետրվարի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ադրբեջան կատարած այցի ընթացքում երկու երկրների միջև մի շարք պայմանագրեր էին ստորագրվել կապված ռազմական, էներգետիկ ու հանքարդյունաբերության ոլորտում, անվտանգության ոլորտներում համագործակցության հետ: Երկրները պայմանագրեր են կնքել նաև վիզային ռեժիմի ազատականացման և Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցման մասին, ինչպես նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Թուրքիայից Նախիջևան բնական գազ հասցնելու մասին:
Ամբողջը>>>

ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ՊԱՆԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Անի Մելքոնյան
Պանթյուրքիզմը գաղափարական, քաղաքական և մշակութային շարժում է, որի նպատակը աշխարհի թյուրքալեզու ժողովուրդների համախմբումն է մեկ միասնական պետության մեջ1 ։ Պանթյուրքական գաղափարախոսների երազանքը Մեծ Թուրանի ստեղծում է։ Այդ մասին Զարևանդն իր «Միացեալ, անկախ Թուրանիա կամ ի՞նչ կը ծրագրեն թուրքերը» գրքում գրում է․ « Թուրան այսօր թուրք-թաթարական բոլոր ժողովուրդների գիտակից դասերի համար դարձել է նշանաբան Խաղաղ օվկիանոսից մինչև Միջերկրական և Չինաստանի սրտից մինչև Հյուսիսային սառուցյալ օվկիանոս տարածվող արյունակիցների միության»2 ։ Երիտթուրքերը այն դարձրին պետական գաղափարախոսություն և Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտան այն իրագործելու նպատակով 3։
Ամբողջը>>>

Էրդողանն ու Ալիևը Կարս-Նախիջևան երկաթգիծ կառուցելու հուշագիր են ստորագրել

Ադրբեջանը և Թուրքիան համագործակցության ավելի քան 10 փաստաթուղթ են ստորագրել՝ Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի 8-րդ նիստում, հայտնում է ТАСС գործակալությունը:
Ամբողջը>>>