«Մենք պետք է չտրվենք այն պատրանքին, թե Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է, եւ Ադրբեջանի կողմից հարվածը չի կարող հասցվել ուղղակիորեն ՀՀ-ին: Ավելի իրատեսական է, որ քանի որ Արցախը ճանաչված պետություն չէ, հարվածը կհասցվի արցախյան ճակատում: Սակայն բնավ պարտադիր չէ, որ հենց այդ սցենարով ամեն ինչ զարգանա, ցանկացած սցենար պետք է հնարավոր համարել: Նախիջեւանի կողմից հարված պետք է սպասել, հատկապես Արարատ-Վայք տեղամասում, Տիգրանաշենի հատվածում: Որովհետեւ այդտեղ մեր հիմնական կոմունիկացիան է` դեպի Սյունիք եւ Արցախ տանող: Եվ միանգամայն տրամաբանական է, որ ադրբեջանական կողմը կփորձի այդ կոմունիկացիան փակել` Արցախում ռազմական գործողությունները վերսկսելիս: Այնպես որ, այս հատվածում սրացումների պետք է սպասել»,- «Իրավունք TV»-ի տաղավարում այս մասին ասել է ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ Ամբողջը>>>