Թուրքիան վերաբացում է Նախիջևանի հետ սահմանը

Օրերս՝ փետրվարի 25-ին, Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ Թուրքիայի սահմանին քաղաքացիների և բեռնատարների մուտքի սահմանափակման հարցը. հայտնում է Yerkir.am-ը՝ minval.az-ին հղումով:

Նշվում է՝ Էրդողանը համապատասխան հրամաններ է տվել իր երկրի պետական կառույցներին, և փետրվարի 26-ին` ժամը 15:10-ի դրությամբ, թուրք-ադրբեջանական սահմանը բացվել է:

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգի ֆոնին Թուրքիան և Իրանը փակել էին Նախիջևանի հետ սահմանը՝ այդպիսով այն հայտնվել էր ցամաքային շրջափակման մեջ:

yerkir.am