Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները կմասնակցեն Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը մեկօրյա աշխատանքային այցով կայցելի Նախիջևան։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության  հաղորդման մեջ։

Այցը տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդման  համաձայն, առաջնորդները կքննարկեն երկկողմ՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունները։

Մտքերի փոխանակում տեղի կունենա նաև տարածաշրջանային և միջազգային ընթացիկ  հարցերի, առաջին հերթին՝ ղարաբաղյան վերջին իրադարձությունների  շուրջ։

Ակնկալվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները կմասնակցեն Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը և Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրի բացմանը։

Աղբյուրը՝  https://news.am/arm/news/782965.html

Մանր քայլերով դեպի ինքնավարության լուծարում կամ ի՞նչ են ուզում տաքսիստները

Նախիջևանում տաքսու վարորդները բողոքի ցույց են անցկացրել, որի պատճառը 16000 մանաթ արժողությամբ «NAZ Lifan» մակնիշի ավտոմեքենաների վաճառքն է 35000 մանաթով։

Մինչդեռ մինչ այժմ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում միայն մեկ տաքսի ծառայություն էր գործում՝ «Taxi MMC», որը ղեկավարում էր Նախիջեւանի Պետական ​​տրանսպորտի ծառայության ղեկավար Ալի Հուսեյնալիեւի քրոջ ամուսինը՝ Ռասիմ Իսմայիլովը։

Մասնավոր տաքսիների գործունեության արգելքն արդեն վերացվել է։

Առերևույթ առօրեական անցուդարձ հիշեցնող այս իրադարձության տակ դժվար չէ նկատել Նախիջևանում սպասվող հերթական պաշտոնափոխությունը, որը նպատակ ունի թուլացնել “նախիջևանյան կլանի” և դրա հետ կապակցված ընտանիքների ազդեցությունն ու հզորությունը՝ սահուն ու հեշտ “ինքնավարազրկում” իրականացնելու համար։ Այս նպատակով Բաքվի վերահսկողությամբ և ուղղակի թելադրանքվ իրականացվում են հանրության լայն խավերին սիրաշահող “միջոցառումներ”, ինչպիսին է մասնավոր տաքսիների գործունեության արգելքի վերացումը։ 

Հ․Գ․

Այս ընթացքում Նախիջևանի ներքին գործերի նախարար է նշանակվել Սուլեյման Նեյմաթովը, ով մինչ այդ պաշտոնավարում էր որպես Բաքվի Սուրախան շրջանի ոստիկանության վարչության պետ։ 

Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է. CHW համաղեկավար

Caucasus Heritage Watch հետազոտական կենտրոնի վերլուծությունները վկայում են այն մասին, որ Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է: Դա իր հերթին փաստում է այն մասին, որ Ադրբեջանի կողմից համակարգված արշավ է հայկական մշակութային և կրոնական ժառանգության դեմ: 

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ այս մասին ասաց Քորնելլի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետի ասոցացված պրոֆեսոր, Caucasus Heritage Watch-ի համաղեկավար  Լորի Խաչադուրյանը՝  ներկայացնելով արբանյակային տեխնոլոգիաների հնարավորությունը մշակութային ցեղասպանությունը փաստելու համար:

« 2020 թվականին ես ու իմ գործընկերները հիմնեցինք ոչ քաղաքական հետազոտական կենտրոն, որը կոչվում է Caucasus Heritage Watch: CHW-ն մշտադիտարկում է և փաստագրում վնասված պատմամշակութային ժառանգությունը՝ օգտագործելով արբանյակային պատկերները, աղբյուրները: Մենք հավաքագրում ենք պատմամշակութային օբյեկտների ոչնչացման մասին ապացույցներ և փաստեր, որոնք կարող են օգտագործվել դատարանում»,- ասաց Խաչադուրյանը:

Caucasus Heritage Watch հետազոտական կենտրոնն այժմ ուսումնասիրում է երկու ոլորտ՝ Նախիջևանում հետխորհրդային շրջանում հայկական պատմամշակութային ժառանգության վիճակը և Լեռնային Ղարաբաղի առաջին և երկրորդ պատերազմի ժամանակ պատմամշակութային ժառանգության վիճակը:

 

«Սեպտեմբերին CHW ավարտեց Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության մեկամյա հետազոտությունը: Մենք ուսումնասիրել ենք միջնադարյան և նոր ժամանակների ժառանգության գրեթե բոլոր վայրերը: Մենք գնահատեցինք հայկական ժառանգության 110 օբյեկտների վիճակը: Արբանյակային պատկերները մեզ հնարավորություն տվեցին 1997 թվականից 2011 թվականներին 108 հուշարձանների ամբողջական ոչնչացումը փաստելու, որոնք կարողացել ենք տեղորոշել և գնահատել: Օրինակ՝ շատ վայրերում, որտեղ եղել են հայկական եկեղեցիներ, այժմ դատարկ տարածքներ են: Հինգ դեպքում դրանց տեղը մզկիթներ կամ պետական շենքներ են կառուցվել: Ապշեցուցիչ են նաև բազմաթիվ դեպքերը, երբ լքված վայրերում բուլդոզերներով վերացրել են միմիայն հայկական պատմամշակութային ժառանգությունը: Երևույթ, որը վկայում է նրանց նախանձախնդիր մոտեցման մասին՝ ջնջելու հայկական ամեն ինչը: Արբանյակային վկայությունները ցույց են տալիս, որ 1997-ից 2011 թվականները Նախիջևանում հայկական պատմամշակութային ժառանգության օբյեկտները գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են»,- ընդգծեց  Խաչադուրյանը:

 

Նրա դիտարկմամբ՝ այդ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից համակարգված արշավ է՝ վերացնելու հայկական համայնքային և կրոնական ներկայության բոլոր հետքերը, որպեսզի հայերին հեռացնեն տարածաշրջանի պատմությունից:

«Մենք կազմել ենք 408 էջանոց զեկույց, որին կարող են ծանոթանալ բոլորը»,- եզրափակեց Խաչադուրյանը:

Աղբյուրը՝ 
https://armenpress.am/arm/news/1099480.html

Վերացվել է Նախիջեւանի պետանվտանգության ծառայությունը

Վերացվել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության պետական ​​անվտանգության ծառայությունը, փոխարենը ստեղծվել է Պետական ​​անվտանգության ծառայության Նախիջեւանի գլխավոր գրասենյակը։

Այն գտնվելու է Ադրբեջանի Հանրապետության ՊԱԾ-ի ենթակայության ներքո։ Գերատեսչության պետ է նշանակվել գնդապետ Մոհսուն Աշուրովը, որը Բաքվի ՊԱԾ վարչության պետ է։

Իրադարձությունների նման զարգացումը անսպասելի չէր։ Վերջերս Նախիջեւանում ակտիվացել էին պրոիրանական կազմակերպություններ, որոնք բարձրացնում էին Նախիջեւանի՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը միանալու հարցը։

Ենթադրվում է, որ Նախիջեւանի բոլոր կառույցները աստիճանաբար սկսելու են Բաքվի նախարարություններին ենթարկվել։ Սա կարող է հանգեցնել Նախիջեւանի ինքնավարության լուծարման։ 

Նախիջեւանի ինքնավարության շուրջ բանավեճեր միշտ են եղել, և դրանք պարբերաբար ակտիվանում են։  

 

Ադրբեջանի հայտարարությունների համաձայն Նախիջեւանը պետք է վերադարձվի հայերին

Եթե ​​Ադրբեջանն իրեն համարում է 1918-1920 թվականների Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը եւ չի ճանաչում ԱՀԽՍՀ-ն իր սահմաններում, ապա կարող ենք հիշել, որ Նախիջեւանը Ադրբեջանին է փոխանցվել ԽՍՀՄ-ի ժամանակ, ինչի համար էլ այն պետք է վերադարձնեն հայերին։ Այս մասին ասել է հայտնի քարտեզագիր Ռուբեն Գալչյանը։

Նա հիշել է, որ 1918-1936 թվականներին Հայաստանում անկլավներ չեն եղել, դրանք ստեղծվել են ԽՍՀՄ-ի կողմից։

«Դա նշանակում է, որ ադրբեջանցիները էլ չպետք է խոսեն, այդ թվում նաեւ Ալիչի մասին, որը նույնպես ԽՍՀՄ-ն է հանձնել իրենց։ Այն ամենը, ինչ փոխանցվել է խորհրդային իշխանությունների կողմից, պետք է վերադարձվի հայերին»,- ասել է Գալչյանը։

Փորձագետը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի մասին փաստաթուղթը վավերացվել է դեռեւս 1969 թվականին՝ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա։

«Ադրբեջանցիներն այս սահմանից լրջորեն առաջ են շարժվել դեպի Հայաստանի խորքերը՝ Սեւ լճի, Շորժայի, Դավիթ Բեկի հատվածներում։ Քանի դեռ նրանք դուրս չեն բերել իրենց զորքերը սահմանային գծից այն կողմ, այն փաստաթուղթը, որով Ադրբեջանը ինքն է վավերացրել, մենք չպետք է սկսենք սահմանազատման եւ սահմանազատման գործընթաց»,- ընդգծել է նա։

https://news.am/arm/news/716709.html

Նախիջևանում թմրանյութի փոխադրման փորձ է կանխվել

Նախիջևանի Շահթախթի սահմանային անցակետում մաքսային ծառայության աշխատակիցները զննության ժամանակ բեռնատարի վառելիքի բաքում հայտնաբերել են 8 կիլոգրամ 700 գրամ քաշով մաքուր հերոին տեսակի թմրանյութ:

Բեռնատարը ուղևորվում էր Գերանիայի Դաշնային Հանրապետություն: Վարորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Սա առաջին դեպքը չէ, երբ Նախիջևանի անցակետերում հայտնաբերվում և կանխվում են խոշոր քանակի թմրամիջոցների տարանցման փորձեր: 

Տարածաշրջանում Նախիջևանը կարևոր տարանցիկ հանգույց է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և տեղափոխման համար: Հատկապես Նախիջևանի տարածքով են անցնում Աֆղանստանից Իրանի և Թուրքիայի միջոցով Եվրոպա հասցվող թմրանյութերի հիմնական մասը:

Թուրքիան Իգդիրից Նախիջեւան նոր ճանապարհի կառուցման ծրագիր ունի

Հետք լրատվականը հայտնում է, որ Նյու Յորքի Türkevi երկնաքերում, որի բացումը տեղի ունեցավ օրերս, մամուի ասուլիսներից մեկի ժամանակ պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ լրագրողի հարցին, Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից Նախիջևան կկառուցվի երկաթուղի։ «Ներկայումս իրականացվող քայլերի հետ միասին, մենք հույս ունենք Իգդիրից Նախիջևան նոր ճանապարհներ կառուցել, ներառյալ երկաթուղի։ Այդ ճանապարհի կառուցումը շատ կարևոր քայլ կլինի»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

hetq.am

«Նախիջեւան․ հետպատերազմյան աշխարհաքաղաքական մտորումներ» խորագրով սեմինար Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում

Սույն թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 18։30-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում կկազմակերպվի սեմինար՝ «Նախիջևան․ հետպատերազմյան աշխարհաքաղաքական մտորումներ» խորագրով, որը նվիրված կինի Արցախյան վերջին պատերազմի տարելիցին։

Akunq.net-ի փոխանցմամբ՝ սեմինարի գլխավոր բանախոսն է թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դասախոս Վարուժան Գեղամյանը, ով կանդրադառնա վերջին մեկ տարում մեր տարածաշրջանում ծավալված իրադարձություններին և Թուրքիայի ու Ադրբեջանի պանթյուրքիստական նկրտումներին։

Մուտքն ազատ է, հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։
Ամսաթիվ` 2021 թ. սեպտեմբերի 28, ժամը 18:30
Հասցե` Գյուլբենկյան 38 (ՀՅԴ Արամ Մանուկյանի անվան երիտասարդական կենտրոն), 5-րդ հարկ

Akunq.net

Ինչո՞ւ է Ադրբեջանն թիրախավորում Երասխը. մեկնաբանում են փորձագետները

Ռուբեն Սաֆրաստյան. Երասխի ուղղությամբ սրացումը թուրքական ծրագրի հերթական փուլն է

Continue reading “Ինչո՞ւ է Ադրբեջանն թիրախավորում Երասխը. մեկնաբանում են փորձագետները”

«Մենք ոչ թե սահմանամերձ ենք, այլ՝ սահմանապահ»․ Երասխի դիրքերը՝ թշնամու կրակի տակ

Արարատի մարզի Երասխ համայնքը հայ-ադրբեջանական սահմանային դարպասներից մեկն է։ Գյուղի բնակելի հատվածից մինչև մարտական դիրքեր ընդամենը մի քանի հարյուր մետր է։ Վերջին օրերին հակառակորդը ինտենսիվ կրակոցներ է արձակում հայկական դիրքերի ուղղությամբ՝ Հայաստան-Նախիջևան-Թուրքիա եռանկյունու հատվածում։


Continue reading “«Մենք ոչ թե սահմանամերձ ենք, այլ՝ սահմանապահ»․ Երասխի դիրքերը՝ թշնամու կրակի տակ”