“Զոկը” Գողթն գավառի մի քանի բնակավայրերի (Ագուլիս, Ցղնա, Տանակերտ, Քաղաքիկ, Հանդամեջ, Դիսար) հայերին տրված մականունն է:
Զոկ անվանման առաջացման շուրջ առաձ են քաշվել մի շարք վարկածներ: Հայտնի հայագետ և ուսումնասիրող Քերովբե Պատկանյանը գտնում էր, որ այս անվանումը առաջացել է այս, այդ, այն ցուցական դերանունների Ագուլիսի բարբառի հոկ, օկ, դոկ, նոկ բառերի զ նախդիրով՝ զհոկ, զօկ, զդոկ, զնոկ ձևերից: Այս մետոցումը կիսում է նար ագուլեցի մանկավարժ, քահանա տեր Հակոբ Անդրեասյանը:
Նիկողայոս Մառի կարծիքով զոկերը առաջացել են մ.թ.ա. VIII-VII դարերում Ռուսաստանի հարավային տափաստաններից Անդրկովկաս և Հայաստան ներխուժած սկյութների սակերի և տեղաբնիկ հայկական ցեղերի միաձուլումից: Այս թեզի միակ հիմքը զոկ անվան նմանությունն է սակ էթնոնիմին, և որևէ այլ հիմնավորում, որպես այդպիսին, գոյություն չունի, հետևաբար այս մետոցումը տարածում չունեցավ և գիտական ընդունելության չարժանացավ:
Մանուկ Աբեղյանը, իր հերթին, գտնում է, որ զոկ անվանումը գալիս է առասպելական Աժդահակի կամ Դահակի Զոհակ ձևից: Այս տարբերակը ևս հիմնված է զուտ զոկ անվանման և Զոհակ անվան նմանության վրա, և գիտականորեն հիմնավորված լինել չի կարող:
Առավել իրական է զոկ անվանման առաջացման՝ Ք. Պատկանյանի առաջարկած տարբերակը, հատկապես որ զոկերը Նախիջևանի մյուս բնակավայրերի հայերից առավելապես տարբերվում էին իրենց բարբառով, և հենց այդ բարբառին՝ զոկերենին հատուկ բառերից մեկով էլ անվանվել են՝ տարբերելու համար մյուս բնակավայրերի բնակիչներից:
Նախճավան
ՆԱԽՃԱՎԱՆ, Նախճուան, Նախճըւան, Նախջավան, Նախջուան, Նախիջաւան. քաղաք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախճավան գավառում: Ըստ ավանդության` Նախճավանը Հայաստանի հնագույն բնակավայրն է, որը մ.թ.ա. 3669 թ. հիմնել է Նոյ նահապետը, երբ համաշխարհային ջրհեղեղից հետո իր գերդաստանով նախ իջևանել է այնտեղ («Նախիջևան» հետագա անվանաձևն առաջացել է Նոյի «նախնական իջևան» ժողովրդական ստուգաբանությունից): Հնուց հայերը Նախճավանում մատնանշել են Նոյի գերեզման-ուխտատեղին:
Continue reading “Նախճավան”
Armenia MFA: Azerbaijan distorts essence of provisions of UN Security Council resolutions
The claims of the President of Azerbaijan that Azerbaijan has resolved the Nagorno-Karabakh (Artsakh) conflict by military means once again demonstrates who is the initiator of the war and the use of force, and who is leading the region to further destabilization and temptation. Armenia’s Foreign Ministry spokesperson Anna Naghdalyan stated this at Friday’s press conference, commented on the recent statements of the President of Azerbaijan that he “resolved the conflict and implemented the UN Security Council resolutions.”
Ամբողջը
Վիքիպեդիայում նոր նախագիծ՝ Ճանապարհորդություն դեպի Նախիջևան
Թուրքիան փորձում է համոզել Ադրբեջանին իրեն հանձնել Նախիջեւանը, խոստանալով Ռուսաստանի աջակցությամբ «Արցախը հանձնել» Ադրբեջանին
Սիրանույշ Պապյան
Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը
Ամբողջը>>>
Թուրքիան կակտիվացնի կովկասյան ուղղությունը
Մառլենա Հովսեփյան
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիպ Էրդողանը Բաքվում էր Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով։
Ամբողջը>>>
ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ՊԱՆԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Անի Մելքոնյան
Պանթյուրքիզմը գաղափարական, քաղաքական և մշակութային շարժում է, որի նպատակը աշխարհի թյուրքալեզու ժողովուրդների համախմբումն է մեկ միասնական պետության մեջ1 ։ Պանթյուրքական գաղափարախոսների երազանքը Մեծ Թուրանի ստեղծում է։ Այդ մասին Զարևանդն իր «Միացեալ, անկախ Թուրանիա կամ ի՞նչ կը ծրագրեն թուրքերը» գրքում գրում է․ « Թուրան այսօր թուրք-թաթարական բոլոր ժողովուրդների գիտակից դասերի համար դարձել է նշանաբան Խաղաղ օվկիանոսից մինչև Միջերկրական և Չինաստանի սրտից մինչև Հյուսիսային սառուցյալ օվկիանոս տարածվող արյունակիցների միության»2 ։ Երիտթուրքերը այն դարձրին պետական գաղափարախոսություն և Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտան այն իրագործելու նպատակով 3։
Ամբողջը>>>
Ադրբեջանում տարակուսում են. ինչո՞ւ է Թուրքիան փակել Նախիջեւանի հետ սահմանը
Թուրքիան փակել է Նախիջեւանի հետ սահմանը, հաղորդում է haqqin.az-ը:
Ամբողջը>>>
«Վանդալիզմի զոհ դարձան ավելի քան 27 հազար հայկական եկեղեցի ու վանք, խաչքար ու գերեզմանատուն»
“ԻՐԱՏԵՍ” թիվ 4, 21․01․2020
/հարցազրույց, 2-րդ մաս/:
Զրուցում են գրող, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ և հայագետ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ նախագահի 2011 թ. մրցանակի դափնեկիր ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
Ամբողջը>>>
Նախիջևանի ուղղությամբ ՀՀ զինված ուժերն ունեցել են ռազմական տեխնիկայի նմուշների ավելացում. ԳՇ պետ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը վերջին ամիսների ընթացքում մեծ աշխատանք են իրականացրել հենակետերի ամրապնդման, ճանապարհային ցանցերի լայնացման ու զարգացման ուղղությամբ, ինչը թույլ է տալիս կրճատել ժամանակը զորքերի տեղաշարժի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին 2019 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Ամբողջը>>>