ՌԱԶՄԻ ՇԵՓՈՐԱԿԱՆՉ ՆԱԽԻՋԵՒԱՆԻՑ

Իրականում այսպես կարելի է ընկալել Նախիջեւանում վերջերս՝ հունիսի 7-11-ն անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ «Անսասան եղբայրություն-2019» մարտավարական զորավարժանքը։ Անկարան ու Բաքուն այդ մասին, իհարկե, խուսափել են պաշտոնապես նշել միջոցառման կոնկրետ թիրախը՝ վստահ լինելով, որ հասկացողն անպայման կհասկանա, թե հատկապես ում դեմ է զենքն ուղղված։ Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ պարզապես նշվում է, թե զորավարժանքի նպատակը երկու երկրների ռազմական ստորաբաժանումների փոխգործակցության համակարգումն է՝ համատեղ խնդիրների կատարման հմտությունները զարգացնելու համար։
Ամբողջը>>>

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԱՅԱԳԵՏ-ՆԱԽԻՋԵՎԱՆԱԳԵՏ, ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ, ԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. ԱՅՎԱԶՅԱՆԻ ՀԵՏ

Վերջերս, պայմանավորված Նախիջևանում տեղի ունեցող թուրք-ադրբեջանական զորավարժություններով, ակտիվացան քննարկումները Նախիջևանի շուրջ։ Այս և այլ արդիական թեմաների մասին զրուցեցինք նախիջևանագետ Արգամ Այվազյանի հետ։

Պարո՛ն Այվազյան, վերջին շրջանում հայկական մամուլում և այլ շրջանակներում ակտիվացել են Նախիջևանի շուրջ քննարկումները՝ պայմանավորված այնտեղ տեղի ունեցող թուրք-ադրբեջանական զորավարժություններով ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ են հետապնդում այդ զորավարժությունները, և ինչպիսի՞ն պետք է լինի հայկական կողմի արձագանքը։

– Ա՛յո, ճիշտ եք: Այսպիսի ակտիվացումները վերջին 20 տարիներում ժամանակ առ ժամանակ նկատելի են, որոնք, ինչպես, Դուք էլ եք նկատում, պայմանավորված են այս կամ այն դեպքերի հետ: Այստեղ ուզում եմ հատուկ ընդգծել, որ, ցավոք, դրանք ժամանակավոր և անցողիկ բնույթի են: Այնինչ այդ ուղղությամբ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը հիմնավորապես և իրատեսորեն զբաղվի, քանզի պատմական Նախիջևանի տարածքը թե՛ իր աշխարհագրական դիրքով և թե՛ իր պատմական անցյալով ու մշակույթով Հայաստանի համար կարևորագույն երկրամաս է:
Ամբողջը>>>

Նախիջևանը՝ Ադրբեջանին, Կարսը՝ Թուրքիային. մարտ 16, 1921թ.

1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները, ավելի ճիշտ՝ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կառավարությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը, ստորագրեցին պայմանագիր, որով հայկական Կարսը անցավ քեմալականներին (Թուրքիայի Հանրապետություն 1923-ից), իսկ հայկական Նախիջևանը՝ Խորհրդային Ադրբեջանին: Նույն տարվա հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որով վերահաստատվեցին Մոսկվայի պայմանագրի այն դրույթները, որոնք վերաբերում էին Հայաստանին, ավելի ճիշտ՝ հայկական երկու նահանգների՝ Նախիջևանի և Կարսի կորուստին:
Ամբողջը>>>

Նախիջեւանում հայկական եկեղեցիների տեղերում մզկիթներ են կառուցել

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, հայագետ, նախիջեւանագետ ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԻ գիտական գործունեությանը անդրադարձել են Նյու-Յորքի մշակութային առաջատար պարբերական «Hyperallergic» («Հայպերալերգիկ») ամսագրում` Սիմոն Մաղաքյանն ու Սառահ Փիքմանը իրենց հրատարակած «Վարչակարգը թաքցնում է բնիկ հայոց մշակույթի ավերումը» կարեւոր հոդվածում: «Իրավունքի» հետ զրուցում Այվազյանն, անդրադառնալով հոդվածին, շեշտեց, որ այդ վերլուծական հրապարակումով միջազգային հանրությանն առաջին անգամ է, որ հանգամանալից ներկայացվում է 1997-2006 թթ. Ադրբեջանի պետական քաղաքականությամբ վանդալիզմի ենթարկված Նախիջեւանի հայկական հուշարձանների փաստը:
Ամբողջը>>>

Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացումը գերազանցում է «Իսլամական պետության» հանցագործությունները

«Նորարարական փորձագիտական զեկույցը գնում է Ադրբեջանի կողմից 89 միջնադարյան եկեղեցիների, 5480 նրբազարդ խաչքարերի և 22700 գերեզմանաքարերի ոչնչացման հետքերով». սա Սիմոն Մաղաքյանի և Սառա Փիքմանի աներևակայելի հոդվածի ենթավերնագիրն է, որն անցյալ շաբաթ հրապարակվել է Hyperallergic ամսագրում։ Իսկ հոդվածի վերնագիրն է՝ «Վարչակարգը թաքցնում է բնիկ հայոց մշակույթի ավերումը»։
Ամբողջը>>>

Ադրբեջանական մամուլի անդրադարձը Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը

Անի Մելքոնյան
Թուրքագետ

Խաչքարը, որպես կանոն, բացօթյա միջավայրում ուղղածիգ կանգնած, աշխարհի չորս կողմերի հանդեպ հստակ կողմնորոշում ունեցող քարասալ է, որի արևմտահայաց տափակ երեսը զբաղեցնում է կենտրոնում տեղադրված խաչից և նրան ուղեկցող բուսա-երկրաչափական զարդերից, երբեմն էլ թռչունների, կենդանիների և մարդկային կերպարներից բաղկացած քանդակային հորինվածքը։ Խաչքարը հայ մշակույթի ինքնատիպ զարգացման արգասիքն ու ցուցիչն է, հայ ինքնության ամենաբնութագրական խորհրդանշաններից մեկը։ Ավելի քանի հազարամյա ճանապարհ անցնելով՝ այն նաև արդիական մշակութային դրսևորում է, քանի որ նրա կերտումը շարունակվում է նաև այսօր (1)։
Ամբողջը>>>

Նախիջեւանի մշակութասպանդն ու եղբորս սրտի բացը

Նյու Յորքում լույս տեսնող հեղինակավոր Hyperallergic (Հայպերալերգիկ) մշակութային ամսագիրը տպագրեց եղբորս՝ Սիմոն Մաղաքյանի եւ արմատներով հրեա Սարահ Փիքմանի կողմից գրված “A Regime Conceals Its Erasure of Indigenous Armenian Culture” («Ռեժիմը թաքցնում է Հայկական մշակույթի բնաջնջումը») ծավալուն, փաստավերլուծական, հետաքննական աշխատությունը:
Ամբողջը>>>

Նախիջևանին մոտ թուրքական զորամասերը և հնարավոր ռիսկերը

Հայկական մամուլում և փորձագիտական շրջանակներում ժամանակ առ ժամանակ լինում են «Նախիջևանում թուրքական ռազմաբազայի առկայության, կամ դրա հնարավոր տեղակայման » մասին խոսակցություններ ու քննարկումներ:
Ամբողջը>>>

Նախիջևան. ռազմաքաղաքական հարցեր

Տեղեկատվական և այլ հարցեր

Եթե ուշադիր հետևենք, վերջին երկու տասնամյակների կտրվածքով, Նախիջևանի շուրջ ներքին ու արտաքին զարգացումներին, ապա դժվար չէ նկատել, որ այդ ուղղությամբ մեդիա տիրույթում առկա է տեղեկատվության սղություն, որը մենք պայմանականորեն անվանում ենք տեղեկատվական վակուում։ Նախիջևանյան գործընթացների վերաբերյալ տեղեկատվության խիստ սահմանափակության հանգամանքը թերևս ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ դրդապատճառներ։ Նախ՝ տպավորություն է ստեղծվում, որ նշյալ ժամանակաշրջանում տարածաշրջանային ու, առհասարակ, միջազգային գործընթացներում նվազել է Նախիջևանի նշանակությունը, հետևաբար` դրա վերաբերյալ մամուլում տեղ գտած անդրադարձները առանձնացել են տեղեկատվության սահմանափակությամբ։ Մյուս կողմից` թերևս դժվար է չհամաձայնել, որ նախիջևանյան գործընթացների ուղղությամբ տեղեկատվական հոսքերը, խոշոր հաշվով, վերահսկելի են, ուստի այդ զարգացումների վերաբերյալ լրատվությունը ներկայացվում է այնքան, որքան անհրաժեշտ է, այնպես, ինչպես պետք է։ Նախիջևանի շուրջ առկա տեղեկատվական բազան հիմնականում վերաբերում է այդ ինքնավարության ռազմականացման, ռազմաքաղաքական գործընթացներին, որոնք ուղղակիորեն պայմանավորված են թուրքական գործոնով։ Իհարկե, Նախիջևանի վերաբերյալ մեդիա անդրադարձներում հանդիպում է նաև ինքնավարության տնտեսական, կումունիկացիոն հարցերին վերաբերող լրատվություն, որը, որպես կանոն, առնչություն ունի Իրանի հետ, սակայն համեմատության կարգով նշենք, որ այն քանակական առումով զգալիորեն զիջում է իր դիրքերը Նախիջևանի ռազմականացման թեմատիկային։
Ամբողջը>>>