Հայաստանի զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում շարունակում են տիրապետել ռազմավարական նախաձեռնությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արարատ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ամբողջը>>>
ՅՈւՆԵՍԿՕ-ն քաղաքականացման արդյունքում վերածվում է խնդիրների խորացման հարթակի. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Մտահոգիչ են Ադրբեջանի կողմից ՅՈւՆԵՍԿՕ-ի հարթակի քաղաքականացման ընդհանուր տենդենցները, որոնք արդեն տեղ են գտնում ՅՈւՆԵՍԿՕ-ի աշխատանքային մեթոդների մեջ, ուրբաթ օրը հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը:
Ամբողջը>>>
Ահա այսպիսի բաներ
ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆ
Մի քանի օր առաջ ես մի գրությամբ հանդես եկա՝ «Հիմա քոչարի՞, թե՞ յալլը» վերնագրով, և մտահոգություն հայտնեցի, որ «հայկական ժողովրդական հանրահայտ պարը՝ քոչարին, որպես Նախիջևանի ազգային խմբային պար՝ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (գրանցվել է յալլը անունով՝ փակագծում՝ քոչարի, թենզերե. Yalli (Kochari, Tenzere), traditional group dances of Nakhchivan)»։
Ամբողջը>>>
Հիմա քոչարի՞, թե՞ յալլը
Հայկազուն Ալվրցեան
Լրատվամիջոցներից տեղեկացանք, որ 2018 թ․ նոյեմբերի 28-ին հայկական ժողովրդական հանրահայտ պարը՝ քոչարին, որպես Նախիջևանի ազգային խմբակային պար՝ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (գրանցվել է յալլը անունով՝ փակագծում՝ քոչարի, թենզերե. Yalli (Kochari, Tenzere), traditional group dances of Nakhchivan)։ Ինչպես տեսնում ենք, այն գրանցվել է որպես Նախիջևանի ավանդական խմբային պար:
Ամբողջը>>>
Նախիջևանում կան թուրքական բազաներ, լիարժեք բանակ․ Վաղարշակ Հարությունյան
Նախիջևանում այս տարիների ընթացքում ստեղծվել է լիարժեք թուրքական առանձին բանակ, այնտեղ կան թուրքական ռազմական բազաներ՝ սպաների համար հանգստի գոտիների անվան տակ։ Իսկ Նախիջևանը Թուրքիայի համար աշխարհաքաղաքական բաղադրիչ է ու գաղափախոսություն՝ Մեծ Թուրանի, նեոօսմանիզմի, ավելի առաջ՝ պանթյուրքիզմի, որը ոչ այսօր է ձևավորվել, ոչ երեկ, ոչ երեկ չէ առաջին օրը։ Եվ պատահական չէ, որ հենց սահմանին ու արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածություն է նկատվում, անմիջապես ակտիվանում են Նախիջևանից։
Ամբողջը>>>
Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը լույս է տեսել անգլերեն
Ամերիկյան Academic Studies Press հրատարակչությունում լույս է տեսել ադրբեջանցի ամենահայտնի գրողներից մեկի՝ Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աղմկահարույց վեպի անգլերեն թարգմանությունը:
Մարտական կրակով զորավարժություններ Նախիջևանում. կրկին հին կադրեր են օգտագործում
Ադրբեջանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում նոյեմբերի 15-ին Նախիջևանում անցկացվել են մարտական կրակով վարժանքներ: Այս մասին հայտնում է Նախիջևանի պետական հեռուստաալիքը:
Ադրբեջանական կողմը կրկին հին կադրերը փորձել է ներկայացնել որպես նոր:
Ամբողջը>>>
Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում ադրբեջանական կողմը տարածքներ չի գրավել. Դավիթ Տոնոյան
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինված ուժերը տարածքներ չեն գրավել։ Այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Ամբողջը>>>
Զանգակատուն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը որևէ նոր տեղաշարժ չեն ունեցել. Արծրուն Հովհաննիսյան
Արարատի մարզի Զանգակատուն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը որևէ նոր տեղաշարժ չեն ունեցել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նախիջեւանի երեք հիմնախնդիրները եւ Նախիջեւանը հայկական պետությանը վերադարձնելու հավանական տարբերակը
Նախիջեւանի շուրջ ծավալվող իրադարձությունների շուրջ «Առավոտի» զրուցակիցն է քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու Արա Գասպարյանը:
Ամբողջը>>>