Ադրբեջանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում նոյեմբերի 15-ին Նախիջևանում անցկացվել են մարտական կրակով վարժանքներ: Այս մասին հայտնում է Նախիջևանի պետական հեռուստաալիքը:
Ադրբեջանական կողմը կրկին հին կադրերը փորձել է ներկայացնել որպես նոր:
Ըստ ադրբեջանական կողմի հրապարակման՝ վարժանքներին ներգրավվել են զրահատանկային, ինժեներական, կապի, հրթիռահրետանային ստորաբաժանումներ, ավիացիա՝ Սու-25 գրոհիչներ, և Մի-24 հարվածային ուղղաթիռներ:
Դեռ նոյեմբերի 13-ին զորավարժությունների շրջանակներում Նախիջևանի առանձին համազորային բանակը բերվել էր մարտական պատրաստության «լրիվ» աստիճանի:
Հատկանշական է, որ նոյեմբերի 15-ին վերագրվող զորավարժության մասին տեսանյությում օգտագործել են 2018-ի մայիսին անկացված զորավարժության կադրեր՝ հայելային փոփոխությամբ:
Կադրերում պատկերված է «Քասըրղա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մարտական կրակի նախապատրաստման ընթացքը:
Կադր 1. 2018 թ. նոյեմբերի 15
Հավելենք, որ հին կադրերը որպես նոր օգտագործելու առաջին դեպքը չէ: Օրինակ՝ նման դեպք եղել է նաև այս տարվա մարտին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում հրամանատարաշտաբային զորավարժությունները մեկնարկել են նոյեմբերի 12-ից: Զորավարժության հիմնական «թատերաբեմը» կենտրոնական ապարատն է: Ստուգվում է ղեկավարման, որոշումներ կայացնելու ունակությունները, ստորաբաժանումների և ղեկավարման տարբեր օղակների միջև փոխգործակցությունը:
Razm.info