«Մեր հա­մա­պա­տաս­խան պաշ­տո­ն­յա­նե­րը ազ­գա­յին ու հա­մազ­գա­յին գա­ղա­փար­նե­րի կրո­ղը չէին»

“ԻՐԱՏԵՍ” թիվ 5, 24․01․2020
/հարցազրույց, 3-րդ մաս/

Զրու­ցում են գրող, հրա­պա­րա­կա­խոս ԴԱ­ՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱ­ՆԸ և հա­յա­գետ, Հա­յաս­տա­նի մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, ՀՀ նա­խա­գա­հի 2011 թ. մր­ցա­նա­կի դափ­նե­կիր ԱՐ­ԳԱՄ ԱՅՎԱ­ԶՅԱ­ՆԸ:
Ամբողջը>>>

«Վան­դա­լիզ­մի­ զոհ դար­ձան ա­վե­լի քան 27 հա­զար հայ­կա­կան ե­կե­ղե­ցի ու վանք, խաչ­քար ու գե­րեզ­մա­նա­տուն»

“ԻՐԱՏԵՍ” թիվ 4, 21․01․2020
/հարցազրույց, 2-րդ մաս/:
Զրու­ցում են գրող, հրա­պա­րա­կա­խոս ԴԱ­ՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ և հա­յա­գետ, Հա­յաս­տա­նի մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, ՀՀ նա­խա­գա­հի 2011 թ. մր­ցա­նա­կի դափ­նե­կիր ԱՐ­ԳԱՄ ԱՅՎԱ­ԶՅԱ­ՆԸ:
Ամբողջը>>>

Նախիջևանի ուղղությամբ ՀՀ զինված ուժերն ունեցել են ռազմական տեխնիկայի նմուշների ավելացում. ԳՇ պետ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը վերջին ամիսների ընթացքում մեծ աշխատանք են իրականացրել հենակետերի ամրապնդման, ճանապարհային ցանցերի լայնացման ու զարգացման ուղղությամբ, ինչը թույլ է տալիս կրճատել ժամանակը զորքերի տեղաշարժի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին 2019 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Ամբողջը>>>

Հայաստանը բարձրացնում է Նախիջեւանի հարցը

Հակոբ Բադալյան
Հայաստանի արտգործնախարարության խոսնակը նախօրեին հայտարարություն է տարածել Նախիջեւանում Ագուլիս բնակավայրի հայկական ջարդերի 100-րդ տարելիցի առնչությամբ: Հայտարարությունը հիշատակում է Նախիջեւանի այդ բնակավայրում հայերի հանդեպ բռնության փաստը, Ագուլիսն ավերակի վերածելու հանգամանքը եւ Նախիջեւանի ամբողջական հայաթափումը, նաեւ տարիներ առաջ Ջուղայի հայկական խաչքարերի զանգվածային ոչնչացման հանգամանքը:
Դրա հետ մեկտեղ, այդ եղեռնագործության օրինակի համատեքստում Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ հայ ժողովուրդը հաստատակամ է պաշտպանել իր ապրելու եւ զարգանալու իրավունքը իր պատմական հայրենիքում:
Ամբողջը>>>

Նախիջևանում Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացվել է

Դեկտեմբերի 1-ից Իրանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և այնտեղ մնալ 15 օր: Այդ մասին հայտնել են Նախիջևանում գտնվող Իրանի հյուպատոսարանից։ Ըստ հայտարարության՝ Նախիջևանից բացի, Ադրբեջանի այլ շրջաններ մեկնող Իրանի քաղաքացիները վիզայի համար պետք է վճարեն 20 դոլար: Նշենք, որ Իրանը Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկել է դեռևս 2011 թվականին:

https://shabat.am/am/article/215575/Nakhijevanum-Irani-qaghaqacineri-hamar-vizayin

Եկեղեցու զանգի ձայնը Նախիջեւանում լսվում է

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
«Էգեք մենք մի պան անենք։ Կարա՞լ չենք մենք ըսկսենք հըվաքիլը, մինչեւ մի պան տուս կա». ահա այսպես խաչիկցի մեծերը քննարկել ու հույսներն իրենց վրա դնելու որոշում են կայացրել։ Նախկինում այս ու այն կողմ դիմելուց ու հուսահատվելուց հետո սահմանին ապրող մարդիկ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցին վերանորոգելու գործը որոշել են «առաջ գցել»՝ հաշվեհամար բացելով։ Մեկը թոշակից է փոխանցում արել, մյուսը՝ աշխատավարձից, երրորդը՝ մեկ այլ աղբյուրից… Շուրջ 5 տարի փոքրիկ աշխատանքներով փորձել են եկեղեցին փրկել։ Իսկ սեպտեմբերին ամրակայման բուռն աշխատանքներ են սկսվել, ասել է թե՝ գյուղը կանգնել, «գերան է կոտրում»։
Ամբողջը>>>

Ալիեւը գնում է վա բանկ. Շրջադարձ Նախիջեւանի հարցում

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
«Հաշվի առնելով Նախիջևանի բարդ աշխարհագրական դիրքը, այն հանգամանքը, որ հանրապետությունը արդեն երկար տարիներ գտնվում է շրջափակման մեջ և երեք կողմից շրջապատված է թշնամիներով, մենք մեր ուշադրությունը սևեռում ենք հատկապես անվտանգության ապահովմանը: Վերջին տարիներին լուրջ քայլեր ենք ձեռնարկել բանակաշինության ասպարեզում: Նախիջևանի բանակը այսօր զինված է ամենաժամանակակից սպառազինությամբ», ըստ Ազատություն ռադիոկայանի մեջբերման հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիեւը, Բաքվում ընդունելով Նախիջեւանի ինքնավար հանրապետության ԳԽ նախագահ Թալիբովին:
Ամբողջը>>>

Հայկական պատմական հուշարձանները ոչնչացվել են. շատերը դա անվանում են «մշակութային ցեղասպանություն»․ Los Angeles Times-ի անդրադարձը Ջուղայի խաչքարերին

Հեղինակավոր Los Angeles Times պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Ջուղայի հայկական խաչքարների ոչնչացման խնդրին՝ ներկայացնելով դրանց երկարամյա պատմությունը։
Հոդվածի հեղինակը նշում է, որ սուրբ խաչքարերը, որոնք տեղակայված են Արաքս գետի երկայնքով, 16-րդ դարի շուրջ 10 000 հզոր տապանաքարերի հսկայական բանակ են ներկայացնում, որը հսկում է հայկական միջնադարյան գերեզմանատունը։ Տուժելով երկրաշարժերի, պատերազմի և վանդալիզմի հետևանքով՝ 20-րդ դարի կեսերից հազարավոր խաչքարեր դեռ կանգուն են մնում։
Ամբողջը>>>