Արցախյան հակամարտության լուծման բանալին Նախիջևանում է. իրանագետ

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կան բաներ, որոնք կողքից նայողին երբեմն ավելի տեսանելի են, քան հենց քեզ։
Մի անգամ ԵՊՀ իրանագիտության ամբիոնում Հարավային Կովկասի հարցերով մասնագիտացած իրանցի մասնագետների հետ քննարկում էինք արցախյան հակամարտության հարցում իրանական դիրքորոշումը, ու իրանցի մասնագետը մի հետաքրքիր բան ասեց։ Փորձեմ բառացի մեջբերել.«Երբեմն ձեզ՝ հայերիդ, որպես հակամարտության կողմ, երբեմն էլ նաև ադրբեջանական քարոզչության ազդեցությամբ թվում է, որ արցախյան հիմնախնդիրն Ադրբեջանի համար ամենակենսական խնդիրն է, այնինչ իրականում ամենակենսականը ոչ թե Արցախն է, այլ՝ Նախիջևանը։ Արցախը այս պահին չկա իրենց համար, բայց Նախիջևանը դեռ կա ու դեռ պետք է կարողանալ այն պահել։ Քանի դեռ Նախիջևանը չունի ցամաքային սահման Ադրբեջանի հետ, պոտենցիալ կորստյան ենթակա տարածք է։ Նկատի ունեցեք, որ «արցախյան հակամարտություն» կոչվողը ձեր հակառակորդների համար ընդամենը հարմար պատրվակ է իր թիվ մեկ խնդիրը լուծելու և հարմար առիթի դեպքում հերթական պատերազմի սանձազերծմամբ դեպի Նախիջևան տանող ցամաքային ուղի որոնելու համար»։
Կողքից նայողներն ասում են մենակ Արցախը չի ուզելու, Սյունիքից էլ է ուզելու՝ Նախիջևանը «փրկելու» համար։

Եզրակացություն. Արցախյան հակամարտության լուծման բանալին Նախիջևանում է։

#Naxçıvan_bizim_olacaq»։

http://www.yerkir.am/