Նախիջևանում Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացվել է

Դեկտեմբերի 1-ից Իրանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և այնտեղ մնալ 15 օր: Այդ մասին հայտնել են Նախիջևանում գտնվող Իրանի հյուպատոսարանից։ Ըստ հայտարարության՝ Նախիջևանից բացի, Ադրբեջանի այլ շրջաններ մեկնող Իրանի քաղաքացիները վիզայի համար պետք է վճարեն 20 դոլար: Նշենք, որ Իրանը Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկել է դեռևս 2011 թվականին:

https://shabat.am/am/article/215575/Nakhijevanum-Irani-qaghaqacineri-hamar-vizayin