Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 8-ին Նախիջևանի հետ սահմանակից Սյունիքի մարզում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորած` Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:
Ամբողջը
Թուրքիան օգտագործում է Նախիջեւանը որպես ցատկահարթակ մերձավորարեւելյան գրոհայինների համար
Հունիսի 22-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Թուրքիային մեղադրելով Լիբիայում «վտանգավոր խաղի» մեջ, ավելացրել է․ «Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ ենք թույլ տալ Թուրքիային տեւական ժամանակի ընթացքում սիրիացի գրոհայիններ փոխադրել Լիբիա՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ գիտենք»։ Քչերին է սակայն հայտնի նույն գրոհայիններին Թուրքիա, ապա Նախիջեւան «ներմուծելու» մասին։ Անկարան առանձնապես չի էլ թաքցնում այդ փաստը՝ օգտագործելով Նախիջեւանի ինքնավար մարզն իր նպատակների համար։ Այնտեղ Մերձավոր Արեւելքի տարբեր անկյուններից սերող գրոհայինների պատրաստման բազաներ են ստեղծվել, որոնց հիմնական զբաղմունքը ահաբեկչությունից բացի թրաֆիքինգն է, թմրանյութերի սպառումն ու իրացումը տեղացի բնակչության շրջանում։
Ամբողջը
Վիքիպեդիայում նոր նախագիծ՝ Ճանապարհորդություն դեպի Նախիջևան
Թուրքիա-Նախիջևան սահմանը վերաբացվել է
Սոնա Խաչատրյան
razm.info
Հունիսի 4-ին Թուրքիան վերաբացել է Իրանի հետ սահմանային Աղրը նահանգի Գյուրբուլաք և Նախիջևանի հետ սահմանային Իգդիր նահանգի Դիլուջու սահմանային անցակետերը՝ ուղևորափոխադրումների համար։ Որոշումը կայացվել է երկրում նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների մեղմացման շրջանակներում։
Ամբողջը>>>
Արտակ Դավթյան. «Հաճախ ենք պատժիչ գործողություններ ձեռնարկում»
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ասել է, որ «հաճախ ստիպված ենք լինում պատժիչ գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար»:
Ամբողջը>>>
ՀՀ ՊՆ-ն չի մեկնաբանում կադրերը, որոնք ներկայացվում են որպես ՀՀ ԶՈւ պատժիչ գործողություն
Նազենիկ Սարոյան
razm.info
Այսօր՝ հունիսի 1-ի առավոտյան, ֆեյսբուքյան հայ օգտատերերից մեկը «Պատժիչ գործողություն՝ 31.05.2020 թվական, Նախիջևանի ուղղությամբ» վերնագրով տեսանյութ է հրապարակել, որում, իր պնդմամբ, պատկերված է «հակառակորդի դիրքեր տանող ճանապարհին խոցված տեխնիկա»: Տեսանյութը վատ որակի է, հեռվում երևում են վառվող օբյեկտներ, որոնք չի բացառվում, որ զինտեխնիկա են։
Ամբողջը>>>
«Այո, ավտոմեքենան այրվել է, սակայն այն գումարտակի հրամանատարին չի սպասարկում»․ Ստեփանյան
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Նախիջևանի` նշված ուղղությամբ իրավիճակը հարաբերական կայուն է և վերահսկելի, մտահոգիչ զարգացումներ չկան։
Նախիջևանի վարչապետը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, նշանակվել է նորը
Ադրբեջանում շարունակվում են բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները։ Մայիսի 14-ին զբաղեցրած պաշտոնից ազատվել է Նախիջևանի Ինքնավար հանրապետության վարչապետ Ալովսեթ Բախշիևը. հայտնում է report.az-ը։
Ամբողջը>>>
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավ-արևմտյան սահմանագոտի
Մայիսի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այցելել են ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի` նախիջևանյան ուղղությամբ տեղակայված հենակետ։
Ամբողջը
Միլի Մեջլիսում առաջարկել են վերսկսել հաղորդակցությունը Նախիջևանի հետ
Ադրբեջանական կայք
«Մենք պետք է ժողովրդին պաշտպանենք վիրուսից»: Այդ մասին՝ Միլլի Մեջլիսի այսօրվա նիստի օրակարգի քննարկման ժամանակ ասել է պատգամավոր Մուսա Գուլիևը:
Պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան ասել է, որ Նախիջևանի հետ հաղորդակցությունը վերածվել է լուրջ խնդրի. «Որոշ մարդիկ հայտնվել են վատ վիճակում: Հետևաբար ես առաջարկում եմ անհապաղ, 3-4 օրվա ընթացքում վերսկսել Նախիջևանի հետ հաղորդակցությունը: Մի քանի օր անց կարելի է կրճատել թռիչքների քանակը: Նախիջևանի հետ հաղորդակցման լրիվ դադարեցումը կարող է վերածվել լուրջ խնդրի»: