Նախիջևանի վարչապետը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, նշանակվել է նորը

Ադրբեջանում շարունակվում են բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները։ Մայիսի 14-ին զբաղեցրած պաշտոնից ազատվել է Նախիջևանի Ինքնավար հանրապետության վարչապետ Ալովսեթ Բախշիևը. հայտնում է report.az-ը։

Բախշիևի հեռացման հրամանագիրը ստորագրել է Նախիջևանի խորհրդարանի խոսնակը։

Բախշիևը տվյալ պաշտոնը զբաղեցնում էր 2000 թվականից։

«Նախիջևանի ինքնավար հանրապետության» նորանշանակ վարչապետ Սաբուհի Մամեդովը

Մայիսի 23-ին, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովի նախագահ Վասիֆ Թալիբովը ստորագրել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովի որոշումը` Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Վարչապետ Սաբուհի Մամեդովին նշանակելու մասին:

Հատկապես, այսօր կայացավ վեցերորդ գումարման Գերագույն ժողովի երկրորդ նստաշրջանը: Հանդիպմանը քննարկվել է նաև ինքնավար հանրապետության վարչապետի նշանակումը:

Սաբուհի Մամեդովը նախկինում ծառայում էր որպես Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ֆինանսների նախարարի տեղակալ: