Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է Լաչինի և Նախիջևանի միջանցքների գործարկման ժամկետը

Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի լրատվամիջոցները մեջբերելով Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքերը, գրել են, որ Լաչինի և Նախիջևանի միջանցքների կգործարկվեն «առաջիկա ժամանակահատվածում»: Այս մասին գրում է Pars Today-ը։

Թուրքական «Հուրիեթ» օրաթերթը գրել է, որ լրագրողների այն հարցին, թե երբ կբացվեն Լաչինի և Նախիջևանի միջանցքները, Աքարը պատասխանել է, որ դա տեղի կունենա առաջիկայում:

Աքարը հավելել է, որ Ադրբեջանը, Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են այս հարցը:

www.panorama.am/

Ա․ Հովհաննիսյան․ Իգդիր-Նախիջևան գազատարը՝ նոր ավելի մեծ գազատարի հիմք Մեղրիի միջանցքով

Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրվեց հուշագիր, որով նախատեսվում է կառուցել Իգդիր-Նախիջևան գազատար. այն դառնալու է ավելի մեծ գազատարի հիմքը, որը Թուրքիան և Ադրբեջանը նախատեսում են կառուցել Մեղրիի միջանցքով։ Արդեն մտահոգություններ կան, որ այդ դեպքում գազատարի «անվտանգությունն» ապահովելու նպատակով թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն ունենալու են լեգիտիմ հիմք գազատարի տարածքն իրենց անմիջական վերահսկողության տակ վերցնելու։
Ամբողջը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԵՊԻ ՆԱԽԻՋԵՒԱՆ ՄԻՋԱՆՑՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԿՐԿՆԱՊԱՏԿԻ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԵՄ. ԿՎՏԱՆԳՎԵՆ ԻՐԱՆԻ ԵՒ ՌԴ-Ի ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ

l Monitor պարբերականի սյունակագիր Ֆեհիմ Թաշքեթինը թվարկել է այն հիմնական դիրքերը, որոնք Իրանը կկորցնի` Հայաստանի տարածքով Թուրքիայից Ադրբեջան ուղիղ տրանսպորտային կապի հաստատման դեպքում: Այս մասին տեղեկացնում է realtribune.ru կայքը:
Ամբողջը

Նախիջեւան, 9-րդ կետ. առաջին խնդիրը դրվեց

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, խոսելով Իգդիր-Նախիջեւան գազամուղ կառուցելու թուրք-ադրբեջանական համաձայնության մասին, ահազանգել է Հայաստանի հարավը՝ Զանգեզուրը ենթակառուցվածքային օղակի մեջ վերցնելու եւ դրանով «ճեղքելու» վտանգին, նշելով, որ հրատապ է բանակցողի փոփոխությունը՝ նոյեմբերի 9-ի համաձայնության 9-րդ կետը փոխելու համար:
Ամբողջը

Ադրբեջանը և Թուրքիան Իգդիրից Նախիջևան գազի մատակարարման վերաբերյալ հուշագիր կստորագրեն

Ադրբեջանը եւ Թուրքիան կստորագրեն փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն բնական գազի մատակարարման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ամբողջը

Ինչ էր նախատեսվում Մեղրիում. Լավրովի արդարացումներն Իրանի պետական ռադիոյին

Իրանի պետական ռադիոյին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չի շրջանցել Իրանի շահերը:
Ամբողջը

Ամենահեռանկարայինը երկաթուղային հաղորդակցության վերականգնումն է. Զախարովա

Մարիա Զախարովայի խոսքով՝ տնտեսական հաղորդակցության ապաարգելափակումն ու նորերի հիմնումը երկարատև գործընթաց է, որը բազում պրոֆիլային կառույցների ներգրավում է պահանջում։
Ամբողջը

Թուրքագետը վստահ է՝ Թուրքիայի համար անկյունաքարային հարց է Մեղրիով դեպի Նախիջևան ճանապարհ ունենալը

Թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ՝ Թուրքիայի համար այսօր անկյունաքարային է Մեղրիով դեպի Նախիջևան ճանապարհ ունենալու հարցը:
Ամբողջը