Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է Լաչինի և Նախիջևանի միջանցքների գործարկման ժամկետը

Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի լրատվամիջոցները մեջբերելով Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքերը, գրել են, որ Լաչինի և Նախիջևանի միջանցքների կգործարկվեն «առաջիկա ժամանակահատվածում»: Այս մասին գրում է Pars Today-ը։

Թուրքական «Հուրիեթ» օրաթերթը գրել է, որ լրագրողների այն հարցին, թե երբ կբացվեն Լաչինի և Նախիջևանի միջանցքները, Աքարը պատասխանել է, որ դա տեղի կունենա առաջիկայում:

Աքարը հավելել է, որ Ադրբեջանը, Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են այս հարցը:

www.panorama.am/