Նախիջևանում տաքսու վարորդները բողոքի ցույց են անցկացրել, որի պատճառը 16000 մանաթ արժողությամբ «NAZ Lifan» մակնիշի ավտոմեքենաների վաճառքն է 35000 մանաթով։
Մինչդեռ մինչ այժմ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում միայն մեկ տաքսի ծառայություն էր գործում՝ «Taxi MMC», որը ղեկավարում էր Նախիջեւանի Պետական տրանսպորտի ծառայության ղեկավար Ալի Հուսեյնալիեւի քրոջ ամուսինը՝ Ռասիմ Իսմայիլովը։
Մասնավոր տաքսիների գործունեության արգելքն արդեն վերացվել է։
Առերևույթ առօրեական անցուդարձ հիշեցնող այս իրադարձության տակ դժվար չէ նկատել Նախիջևանում սպասվող հերթական պաշտոնափոխությունը, որը նպատակ ունի թուլացնել “նախիջևանյան կլանի” և դրա հետ կապակցված ընտանիքների ազդեցությունն ու հզորությունը՝ սահուն ու հեշտ “ինքնավարազրկում” իրականացնելու համար։ Այս նպատակով Բաքվի վերահսկողությամբ և ուղղակի թելադրանքվ իրականացվում են հանրության լայն խավերին սիրաշահող “միջոցառումներ”, ինչպիսին է մասնավոր տաքսիների գործունեության արգելքի վերացումը։
Հ․Գ․
Այս ընթացքում Նախիջևանի ներքին գործերի նախարար է նշանակվել Սուլեյման Նեյմաթովը, ով մինչ այդ պաշտոնավարում էր որպես Բաքվի Սուրախան շրջանի ոստիկանության վարչության պետ։