Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը մեկօրյա աշխատանքային այցով կայցելի Նախիջևան։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության հաղորդման մեջ։
Այցը տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Հաղորդման համաձայն, առաջնորդները կքննարկեն երկկողմ՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունները։
Մտքերի փոխանակում տեղի կունենա նաև տարածաշրջանային և միջազգային ընթացիկ հարցերի, առաջին հերթին՝ ղարաբաղյան վերջին իրադարձությունների շուրջ։
Ակնկալվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները կմասնակցեն Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը և Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրի բացմանը։
Աղբյուրը՝ https://news.am/arm/news/782965.html