Որտե՞ղ էր Նոյի դամբարանը

Նոյի դամբարանը գտնվում է Նախիջևան քաղաքի հարավային կողմի գերեզնամատանը՝ Նախիջևանի հին բերդի տարածքում։ Գոնափոր երկհարկանի կառույց է եղել, որի մասին տվյալներ են պահպանվել մինչև 1950-ական թվականները։

Ըստ որոշ պարսկական և հայկական աղբյուրների, Նոյի դամբարանը կառուցվել է մեր թվարկությունից առաջ 1539 թվականին։ Նախիջևանի քաղաքային ուսումնարանի տեսուչ Կ. Ա. Նկիտինը նշել է, որ շնորհիվ հայերի ավանդապաշտության և կրոնական զգացմունքների է պահպանվել և шվերnւմից փրկվել Նոյի և նրա ընտանիքի անդամների՝ Նոյի որդիների և քրոջ՝ Նոյեմզարի գերեզմшնները։

Գերեզմшնն իրենից ներկայացնում էր մատուռ, որը նախկին եկեղեցու մաս է կազմել։ Նախկինում այդ մատուռը եղել է գոյություն ունեցած եկեղեցու ներքին հարկում։ Մատուռ մտնելու համար մի քանի աստիճան պետք էր իջնել ներքև։ Ներքին տեսքը գրեթե շրջանաձև էր ու թաղածածկ, որը պահում էր կենտրոնում գտնվող քարե սյունը։ Հենց այդ սյան տակ գտնվել է Նոյի шճյnւնը։ Գերեզմшնnցը ուխտատեղի և սրբավայր էր ոչ միայն հայերի համար, այլ նաև մուսուլմանների (ըստ Ղուրանի՝ Նոյը մեծագույն մարգարեներից մեկն է)։ Տոն օրերին հայերը այցելել են մատուռ, զոհեր են մատուցել և մանր քարեր են ամրացրել մատուռի կամարներին, որոնք, ըստ հավատալիքների, եթե կպնեին ու չընկնեին կամարներից, ապա իրենց ցանկություններն ու խնդրանքները կկատարվեին։

Ներկայիս տեսքը դամբարանը ստացել է 2006 թվականին՝ տեղական իշխանությունների որոշմամբ։ Դամբարшնը կազմված է նախկին մատուռի ներքնահարկի մնացորդներից։ Դամբարան կրկին աստիճաններով են իջնում։

Նոյի դամբարանի ներկայիս տեսքը։

Նախիջևանը՝ Արևելյան Հայաստան

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է Թուրքմենչայի պայմանագրի մասին հրապարակում, ըստ որի՝ Ռուսաստանի Կայսրությանն են անցնում Երևանի և Նախիջևանի խանությունները, փակագծերում՝ Արևելյան Հայաստան:

Այս հրապարակումը հերթական հիստերիայի ալիքն է բարձրացել Ադրբեջանում: Մասնավորապես անհանգստության տեղիք է տվել պայմանագրի այն դրույթը, որտեղ ամրագրված է, որ Նախիջևանի և Երևանի խանությունները, որոնք Պարսկաստանից անցնում են Ռուսաստանին, Արևելյան Հայաստանի մաս են դառնում։ «Ռուսական կայսրության տիրապետության տակ են անցել Նախիջևանի և Երևանի խանությունները (Արևելյան Հայաստան): Իրանի կառավարությունը պարտավորվել է չխոչընդոտել հայերի վերբանակեցմանը այդ խանությունների տարածքում ստեղծված հայկական մարզում, որը նպաստել է ռուսական կայսրության կազմում հայ ժողովրդի միավորմանը»,- նշվում է պատմական ակնարկում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՌԴ-ի կողմից նման փաստաթղթի հրամարակման կապակցությամբ, որը տեղի է ունեցել Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև «Փոխգործակցության հռչակագրի» ստորագրումից անմիջապես հետո:
Այն, որ Նախիջևանը Արևելյան Հայաստանի մաս է, և Ադրբեջանին է բռնկցվել ոչ օրինական ճանապարհով ու կամայականորեն, ակնհայտ փաստ է, ինչի մասին մեկ անգամ ևս վկայում է ՌԴ ԱԳՆ ֆեյսբուքյան հրապարակումը:

ՌԴ ԱԳՆ ֆեյսբուքյան հրապարակումը.

Ովքե՞ր են զոկերը

“Զոկը” Գողթն գավառի մի քանի բնակավայրերի (Ագուլիս, Ցղնա, Տանակերտ, Քաղաքիկ, Հանդամեջ, Դիսար) հայերին տրված մականունն է:
Զոկ անվանման առաջացման շուրջ առաձ են քաշվել մի շարք վարկածներ: Հայտնի հայագետ և ուսումնասիրող Քերովբե Պատկանյանը գտնում էր, որ այս անվանումը առաջացել է այս, այդ, այն ցուցական դերանունների Ագուլիսի բարբառի հոկ, օկ, դոկ, նոկ բառերի զ նախդիրով՝ զհոկ, զօկ, զդոկ, զնոկ ձևերից: Այս մետոցումը կիսում է նար ագուլեցի մանկավարժ, քահանա տեր Հակոբ Անդրեասյանը:
Նիկողայոս Մառի կարծիքով զոկերը առաջացել են մ.թ.ա. VIII-VII դարերում Ռուսաստանի հարավային տափաստաններից Անդրկովկաս և Հայաստան ներխուժած սկյութների սակերի և տեղաբնիկ հայկական ցեղերի միաձուլումից: Այս թեզի միակ հիմքը զոկ անվան նմանությունն է սակ էթնոնիմին, և որևէ այլ հիմնավորում, որպես այդպիսին, գոյություն չունի, հետևաբար այս մետոցումը տարածում չունեցավ և գիտական ընդունելության չարժանացավ:
Մանուկ Աբեղյանը, իր հերթին, գտնում է, որ զոկ անվանումը գալիս է առասպելական Աժդահակի կամ Դահակի Զոհակ ձևից: Այս տարբերակը ևս հիմնված է զուտ զոկ անվանման և Զոհակ անվան նմանության վրա, և գիտականորեն հիմնավորված լինել չի կարող:
Առավել իրական է զոկ անվանման առաջացման՝ Ք. Պատկանյանի առաջարկած տարբերակը, հատկապես որ զոկերը Նախիջևանի մյուս բնակավայրերի հայերից առավելապես տարբերվում էին իրենց բարբառով, և հենց այդ բարբառին՝ զոկերենին հատուկ բառերից մեկով էլ անվանվել են՝ տարբերելու համար մյուս բնակավայրերի բնակիչներից:

Նախիջևանի բարբառներն ու խոսվածքները

Նախիջևանի տարածքում պահպանված բարբառների և խոսվածքների ուսումնասիրությունը վկայում է, որ Նախիջևանի տարածքում հնուց գործածվել է մեկ տասնյակից ավելի բարբառներ ու խոսվածքներ:

Մինչև 1980-ական թվականներն Նախիջևանում գոյատևած և գործածված բարբառների ու խոսվածքների ուսումնասիրությունը վկայում էր, որ այդ երկրամասում անընդհատ տեղի ունեցած պատերազմների պատճառով բնիկ ժողովրդի զանգվածային տեղահանությունների հետևանքով խախտվել է այստեղի բարբառների ու խոսվածքների տարածական շարունակությունն ու ամբողջականությունը։ Ինքնին հասկանալի է նաև, որ նման գաղթերի ու բնակչության տեղաշարժերի հետևանքով նոր բնակավայրերում շատ հաճախ նախիջևանյան բարբառներն ու խոսվածքները, որպես բնական երևույթ, վերացել են, կամ էլ զրկվել տարածական հիմքից։ Այս օրինաչափությունից քիչ թե շատ խուսափել կամ էլ որոշ չափով պահպանել են իրենց բարբառային հատկանիշները Ագուլիսի և Ջուղայի բարբառները։ Այդ բարբառներից Ագուլիսի բարբառը Գողթնի Ցղնա և Տանակերտ գյուղերում հարատևելով մինչև 1989 թվականը, անցյալ դարի վերջերին և մեր դարասկզբին բնակչության գաղթի պատճառով Թիֆլիսում և Զաքաթալայում ևս մի քանի տասնամյակ կարողացավ գոյատևել, իսկ այնուհետև վերջնականապես դադարեց հաղորդակցական բարբառ լինեուց։ Թիֆլիսում, Մոսկվայում ևս Ագուլիսի բարբառով գրի առնվեցին ու տպագրվեցին որոշ բանահյուսական նյութեր, գրական ու թատերական ստեղծագործություններ:

Ինչպես ամեն մի բարբառ, այնպես էլ Նախիջևանի բարբառները և խոսվածքները ձևավորվել են հայ ժողովրդի պատմությամբ պայմանավորված ժամանակագրությանը հատուկ մշակութային շերտերով։ Այդ բարբառների կազմավորման ընթացքի հպանցիկ ուսումնասիրությունն անգամ վկայում է, որ նախիջևանյան բարբառների հնչյունական, քերականական և բառապաշարային բաղադրիչները ձևավորվել են տարբեր ժամանակագրական-մշակութային շերտերում և սերտորեն կապված են ինչպես լեզվի զարգացման օրինաչափ ու ներքին, այնպես էլ արտաքին (տարբեր ժողովուրդների հետ շփումներ, միջավայրի ազդեցություն և այլն) գործոնների հետ։ Բացի այդ, նախիջևանյան բարբառներում, մասնավորապես Ագուլիսի ու Ջուղայի բարբառներում, նկատելի են ինչպես ընդհանուր հայկական (հայերենին հատուկ), այնպես էլ մասնաբարբառային ու միայն տվյալ բարբառին հատուկ (եզակի) բաղադրիչների առկայությունը։

Նախիջևանի բարբառների ու խոսվածքների համեմատությունից նկատելի է, որ դրանց վրա որոշ ազդեցություն է ունեցել 1828 թվականին պարսկահայերի (Սալմաստից, Մուժամբարից, Ղարադաղից, Խոյից և այլ վայրերից) որոշ մասի՝ այդտեղի մի շարք բնակավայրերում հաստատվելը։ Նախիջևանյան խոսվածքները ու բարբառները լեզվաբանորեն առանձնանում են 3 հիմնական բարբառների և խոսվածքների։ Ցավոք, այս կազմն էլ, Ագուլիսի ու Ջուղայի բարբառներից բացի, մինչև այժմ լեզվաբանորեն ուսումնասիրված չեն։ Եթե Ագուլիսի բարբառով և Աստապատի խոսվածքով գրականության մեջ առկա է գոնե որոշ բանահյուսական նյութ, ապա մյուսների վերաբերյալ չունենք համապատասխան, գոնե նմուշային հրապարակումներ։ Իսկ Նախիջևանյան խոսվածքներով որոշ բանահավաքների ու ազգագրագետների գրառումներն ու արխիվային նյութերը դեռևս սպասում են լույս աշխարհ գալուն։

Ներքևում փորձ է արվել դասակարդելու Նախիջևանյան բարբառների ու խոսվածքները.

ա) բարբառներ.

1․ Ագուլիսի բարբառ (ընդգրկել է Ագուլիս, Տանակերտ, Հանդամեջ, Քաղաքիկ, Դիսար և Ցղնա բնակավայրերը)։
2․ Ջուղայի բարբառ (ընդգրկել է Ջուղա քաղաքը, հետագայում՝ Ջուղա գյուղը և Ջուլֆա շրջկենտրոնը)։
3․ Ղարաբաղի բարբառ (ընդգրկել է Մեսրոպավան, Բիստ, Խուրստ, Աղահեցիկ, Փառակա և Ռամիս բնակավայրերը)։

բ) խոսվածքներ.

1․ Նախիջևանի խոսվածք (ընդգրկել է Նախիջևան քաղաքը, Ալիապատ, Թմբուլ, Եմխանա, Քյուլ-Թափա, Կարախանբեգլու, Ճահուկ, Նազարապատ, Խալխալ բնակավայրերը)։
2․ Աստապատի խոսվածք (ընդգրկել է համանուն բնակավայրը)։
3․ Ազնաբերդի խոսվածք (ընդգրկել է համանուն բնակավայրը)։
4․ Աբրակունիսի խոսվածք (ընդգրկել է Աբրակունիս, Նորաշեն, Կզնուտ բնակավայրերը)։
5․ Արինջի խոսվածք (ընդգրկել է Արինջ, Բաբոնք-Կարաբաբա բնակավայրերը)։
6․ Գոմերի խոսվածք (ընդգրկել է համանուն բնակավայրը)։
7․ Կժաձորի խոսվածք (ընդգրկել է համանուն բնակավայրը)։
8․ Շոռոթի խոսվածք (ընդգրկել է Շոռոթ, Գաղ, Փորադաշտ, Շահկերտ, Վերին և Ներքին Ազաներ, Դեր բնակավայրերը)։
9․ Նորսի խոսվածք (ընդգրկել է Նորս և Մազրա բնակավայրերը)։
10․ Օծոփի խոսվածք (ընդգրկել է համանուն բնակավայրը)։

Աղբյուր՝ Ա. Այվազյան, Նախիջեւան, բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ

Ադրբեջանական ավիաընկերությունը ՀՀ–ին վճարել է 32 հազար եվրո՝ ՀՀ տարածքով Նախիջևան հասնելու համար

Sputnik Արմենիա լրատվականը հայտնում է, որ ադրբեջանական AZAL ավիաընկերությունը 2021 թվականի հոկտեմբերի 6-ից սկսել է ուղևորափոխադրումներ իրականացնել Հայաստանի օդային տարածքով։
Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ը Հայաստանին մոտ 32 հազար եվրո է վճարել աերոնավիգացիոն ծառայությունների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Հոկտեմբերի 6-ից «Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան թռիչքների համար։
«Հայտնում ենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում AZAL ավիաընկերության կողմից ՀՀ օդային տարածքով իրականացված թռիչքների աերոնավիգացիոն ծառայությունների մատուցման դիմաց «Հայերոնավիգացիան» ՓԲ ընկերությանը վճարվել է 31.901,77 եվրո՝ ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի միջոցով»,- ասված է կոմիտեի պատասխանում։
Ավելի վաղ Քաղավիացիան հաստատել էր, որ Հայաստանի օդային տարածքով թռչող բոլոր ավիաընկերությունները, այդ թվում՝ AZAL-ը, Հայաստանին վճարում են աերոնավիգացիոն ծառայությունների համար։

Աղբյուրը՝ https://armeniasputnik.am/20220216/adrbejanakan-azal-y-hhin-31-hazar-evrvo-e-vtsharel-nakhijevani-ughghutjamb-trichqneri-hamar-38751673.html

Պսևդոխաղաղության դարաշրջան կամ Հայաստանի ապաշրջափակման լեգենդը

Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի մայրաքաղաքում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսատաֆաևի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմիի միջև, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի և Իրանի միջև տրանսպորտային ու տնտեսական հարաբերություններին և միջպետական ճանապարհներին առնչվող խոչընդոտների վերացմանը: Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանը և Ադրբեջանը կբանակցեն Աստարաչայ գետի վրայով սահմանային կամրջի կառուցման, մասնավորապես՝ երկաթուղային միջանցք Ռաշտ-Աստարա երկաթուղու նախագծի և Նախիջևան-Մաշհադ մարդատար գնացքի ակտիվացման շուրջ։

Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Ադրբեջանին հանձնված հատվածում ադրբեջանական մաքսակետում իրանցի վարորդների հետ կապված միջադեպը հստակ նպատակ ուներ իրանական կողմին հասկացնելու, որ առկա ենթակառուցվածքների հետագա շահագործումը առաջացնելու է խոչընդոտներ, ինչը, սակայն, այնքան ուղղված չէր Իրանի դեմ, որքան որ հերթական փորձն էր Հայաստանի շրջափակումը ուժեղացնելու: Միջադեպին հաջորդած մեզ հայտնի դեպքերը ապացուցում են, որ Հայաստանի գործող վարչակարգը անուղղակի դիտավորությամբ կամ ուղղակի անգիտությամբ պատրաստ չէ գործուն քայլեր ձեռնարկելու ոչ միայն Հայաստանի նկատմամբ վարվող շրջափակման հերթական քաղաքականության դեմ, այլ նաև ընդառաջ չգնաց հայ-իրանական հարաբերությունների վատթարացման հերթական դեպքը կանխելու իրանական կողմի ջանքերին:
Վերոնշյալն էլ տեղի ունեցածի տրամաբանական ընթացքն էր, քանի որ Իրանը, քաջ գիտակցելով իր դեմ ուղղված քալերը Իսրայելի և վերջինիս համախոհ երկրների կողմից, պարզապես չի կարող թույլ տալ ենթակառուցվածքների շրջափակում իր նկատմամբ՝ ի տարբերություն մեզ:

Սրան զուգահեռ Ադրբեջանի կողմից ակտիվ աշխատանքներ են ընթանում Արցախի գրավյալ տարածքներում. արդեն կառուցվել է Գանձակ-Քարվաճառ-Քաշաթաղ-Սիսիան-Նախիջևան մայրուղու մի հատվածը՝ որը, այսպես կոչված, Սյունիքի միջանցքով Ադրբեջանը Նախիջևանին ու Թուրքիային միացնող առանցքային հատվածներից մեկն է:
Խաղաղության դարաշրջանի ուտոպիան տարալուծվում է այս ամենի համապատկերում, քանզի թշնամին, կիրառելով ոչ միայն ռազմական ուժի միջամտությունը, այլ նաև դիվանագիտության գործիքակազմը, և հատկապես օգտվելով Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած անգործության (կամ անգործունակության) քաղաքականությունից, լցնում է տարածաշրջանային քաղաքական վակուումը իր ներկայությամբ՝ ակտիվորեն փորձելով ներգրվել այստեղ նաև թյուրքախոս երկրներին: Սրա դրսևորումն է հոկեմբերի 22-25-ին Ստամբուլում կայացած թյուրքախոս երկրների համաժողովը, որի ընթացքում, ի թիվս մշակությաին և տնտեսական մի շարք հայտարարությունների, հնչեցին նաև քաղաքական հայտարարություններ՝ կապված Արցախի հետ:

Վերոշարադրյալը ընդհանրացնելով՝ բնական հարց է առաջանում, թե գործող քաղաքական իշխանությությունները ի՞նչ գնով են հասնելու խաղաղության այս տարածաշրջանում և այս միջազգային ու տարածաշրջանային քաղաքական իրադրության պայմաններում:

Տիգրան Չանդոյան

«Նախիջևան․ հետպատերազմյան աշխարհաքաղաքական մտորումներ» բանախոսություն-սեմինար

http://https://www.youtube.com/watch?v=zhVCoKP0hMw Սեպտեմբերի 28-ին «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամում տեղի ունեցավ «Նախիջևան․ հետպատերազմյան աշխարհաքաղաքական մտորումներ» խորագրով բանախոսություն-սեմինար՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմի առաջին տարելիցին: Բանախոսն էր պատմական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի արևելագիտութան ֆակուլտետի դասախոս, թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Վ․ Գեղամյանը տարածաշրջանի միջազգային քաղաքական զարգացումների համապատկերում համակողմանիորեն ներկայացրեց Նախիջևանի աշխարհաքաղաքական դերն ու կարևորությունը, պատմական ընդարձակ անդրադարձ կատարեց Նախիջևանի բռնակցման, հայաթափման, հայկական ներկայության վերացման ուղղությամբ խորհրդային և հետխորհրդային Ադրբեջանի վարած քաղաքականությանը։
Վերջում բանախոսը պատասխանեց ներկաների հարցերին:

Թուրքիան Իգդիրից Նախիջեւան նոր ճանապարհի կառուցման ծրագիր ունի

Հետք լրատվականը հայտնում է, որ Նյու Յորքի Türkevi երկնաքերում, որի բացումը տեղի ունեցավ օրերս, մամուի ասուլիսներից մեկի ժամանակ պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ լրագրողի հարցին, Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից Նախիջևան կկառուցվի երկաթուղի։ «Ներկայումս իրականացվող քայլերի հետ միասին, մենք հույս ունենք Իգդիրից Նախիջևան նոր ճանապարհներ կառուցել, ներառյալ երկաթուղի։ Այդ ճանապարհի կառուցումը շատ կարևոր քայլ կլինի»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

hetq.am

«Նախիջեւան․ հետպատերազմյան աշխարհաքաղաքական մտորումներ» խորագրով սեմինար Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում

Սույն թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 18։30-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում կկազմակերպվի սեմինար՝ «Նախիջևան․ հետպատերազմյան աշխարհաքաղաքական մտորումներ» խորագրով, որը նվիրված կինի Արցախյան վերջին պատերազմի տարելիցին։

Akunq.net-ի փոխանցմամբ՝ սեմինարի գլխավոր բանախոսն է թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դասախոս Վարուժան Գեղամյանը, ով կանդրադառնա վերջին մեկ տարում մեր տարածաշրջանում ծավալված իրադարձություններին և Թուրքիայի ու Ադրբեջանի պանթյուրքիստական նկրտումներին։

Մուտքն ազատ է, հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։
Ամսաթիվ` 2021 թ. սեպտեմբերի 28, ժամը 18:30
Հասցե` Գյուլբենկյան 38 (ՀՅԴ Արամ Մանուկյանի անվան երիտասարդական կենտրոն), 5-րդ հարկ

Akunq.net

Ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի՝ կառուցվելու է Շարուր -Իգդիր նոր երկաթուղու հատված

Իրանագետ Վարդան ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի՝ կառուցվելու է Շարուր (Նախիջևան)-Իգդիր (Թուրքիա) նոր երկաթուղու հատված։
Continue reading “Ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի՝ կառուցվելու է Շարուր -Իգդիր նոր երկաթուղու հատված”