Sputnik Արմենիա լրատվականը հայտնում է, որ ադրբեջանական AZAL ավիաընկերությունը 2021 թվականի հոկտեմբերի 6-ից սկսել է ուղևորափոխադրումներ իրականացնել Հայաստանի օդային տարածքով։
Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ը Հայաստանին մոտ 32 հազար եվրո է վճարել աերոնավիգացիոն ծառայությունների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Հոկտեմբերի 6-ից «Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան թռիչքների համար։
«Հայտնում ենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում AZAL ավիաընկերության կողմից ՀՀ օդային տարածքով իրականացված թռիչքների աերոնավիգացիոն ծառայությունների մատուցման դիմաց «Հայերոնավիգացիան» ՓԲ ընկերությանը վճարվել է 31.901,77 եվրո՝ ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի միջոցով»,- ասված է կոմիտեի պատասխանում։
Ավելի վաղ Քաղավիացիան հաստատել էր, որ Հայաստանի օդային տարածքով թռչող բոլոր ավիաընկերությունները, այդ թվում՝ AZAL-ը, Հայաստանին վճարում են աերոնավիգացիոն ծառայությունների համար։
Աղբյուրը՝ https://armeniasputnik.am/20220216/adrbejanakan-azal-y-hhin-31-hazar-evrvo-e-vtsharel-nakhijevani-ughghutjamb-trichqneri-hamar-38751673.html