Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է Թուրքմենչայի պայմանագրի մասին հրապարակում, ըստ որի՝ Ռուսաստանի Կայսրությանն են անցնում Երևանի և Նախիջևանի խանությունները, փակագծերում՝ Արևելյան Հայաստան:
Այս հրապարակումը հերթական հիստերիայի ալիքն է բարձրացել Ադրբեջանում: Մասնավորապես անհանգստության տեղիք է տվել պայմանագրի այն դրույթը, որտեղ ամրագրված է, որ Նախիջևանի և Երևանի խանությունները, որոնք Պարսկաստանից անցնում են Ռուսաստանին, Արևելյան Հայաստանի մաս են դառնում։ «Ռուսական կայսրության տիրապետության տակ են անցել Նախիջևանի և Երևանի խանությունները (Արևելյան Հայաստան): Իրանի կառավարությունը պարտավորվել է չխոչընդոտել հայերի վերբանակեցմանը այդ խանությունների տարածքում ստեղծված հայկական մարզում, որը նպաստել է ռուսական կայսրության կազմում հայ ժողովրդի միավորմանը»,- նշվում է պատմական ակնարկում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՌԴ-ի կողմից նման փաստաթղթի հրամարակման կապակցությամբ, որը տեղի է ունեցել Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև «Փոխգործակցության հռչակագրի» ստորագրումից անմիջապես հետո:
Այն, որ Նախիջևանը Արևելյան Հայաստանի մաս է, և Ադրբեջանին է բռնկցվել ոչ օրինական ճանապարհով ու կամայականորեն, ակնհայտ փաստ է, ինչի մասին մեկ անգամ ևս վկայում է ՌԴ ԱԳՆ ֆեյսբուքյան հրապարակումը:
ՌԴ ԱԳՆ ֆեյսբուքյան հրապարակումը.