«Նախիջևան․ հետպատերազմյան աշխարհաքաղաքական մտորումներ» բանախոսություն-սեմինար

http://https://www.youtube.com/watch?v=zhVCoKP0hMw Սեպտեմբերի 28-ին «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամում տեղի ունեցավ «Նախիջևան․ հետպատերազմյան աշխարհաքաղաքական մտորումներ» խորագրով բանախոսություն-սեմինար՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմի առաջին տարելիցին: Բանախոսն էր պատմական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի արևելագիտութան ֆակուլտետի դասախոս, թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Վ․ Գեղամյանը տարածաշրջանի միջազգային քաղաքական զարգացումների համապատկերում համակողմանիորեն ներկայացրեց Նախիջևանի աշխարհաքաղաքական դերն ու կարևորությունը, պատմական ընդարձակ անդրադարձ կատարեց Նախիջևանի բռնակցման, հայաթափման, հայկական ներկայության վերացման ուղղությամբ խորհրդային և հետխորհրդային Ադրբեջանի վարած քաղաքականությանը։
Վերջում բանախոսը պատասխանեց ներկաների հարցերին: