Հարցազրույց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Արտակ Վարդանյանի հետ։
Ամբողջը>>>
Արցախյան հակամարտության լուծման բանալին Նախիջևանում է. իրանագետ
Իրանագետ Արտյոմ Տոնոյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ամբողջը>>>
Նախիջևանում Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացվել է
Դեկտեմբերի 1-ից Իրանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և այնտեղ մնալ 15 օր: Այդ մասին հայտնել են Նախիջևանում գտնվող Իրանի հյուպատոսարանից։ Ըստ հայտարարության՝ Նախիջևանից բացի, Ադրբեջանի այլ շրջաններ մեկնող Իրանի քաղաքացիները վիզայի համար պետք է վճարեն 20 դոլար: Նշենք, որ Իրանը Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկել է դեռևս 2011 թվականին:
https://shabat.am/am/article/215575/Nakhijevanum-Irani-qaghaqacineri-hamar-vizayin
Եկեղեցու զանգի ձայնը Նախիջեւանում լսվում է
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
«Էգեք մենք մի պան անենք։ Կարա՞լ չենք մենք ըսկսենք հըվաքիլը, մինչեւ մի պան տուս կա». ահա այսպես խաչիկցի մեծերը քննարկել ու հույսներն իրենց վրա դնելու որոշում են կայացրել։ Նախկինում այս ու այն կողմ դիմելուց ու հուսահատվելուց հետո սահմանին ապրող մարդիկ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցին վերանորոգելու գործը որոշել են «առաջ գցել»՝ հաշվեհամար բացելով։ Մեկը թոշակից է փոխանցում արել, մյուսը՝ աշխատավարձից, երրորդը՝ մեկ այլ աղբյուրից… Շուրջ 5 տարի փոքրիկ աշխատանքներով փորձել են եկեղեցին փրկել։ Իսկ սեպտեմբերին ամրակայման բուռն աշխատանքներ են սկսվել, ասել է թե՝ գյուղը կանգնել, «գերան է կոտրում»։
Ամբողջը>>>
Ալիեւը գնում է վա բանկ. Շրջադարձ Նախիջեւանի հարցում
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
«Հաշվի առնելով Նախիջևանի բարդ աշխարհագրական դիրքը, այն հանգամանքը, որ հանրապետությունը արդեն երկար տարիներ գտնվում է շրջափակման մեջ և երեք կողմից շրջապատված է թշնամիներով, մենք մեր ուշադրությունը սևեռում ենք հատկապես անվտանգության ապահովմանը: Վերջին տարիներին լուրջ քայլեր ենք ձեռնարկել բանակաշինության ասպարեզում: Նախիջևանի բանակը այսօր զինված է ամենաժամանակակից սպառազինությամբ», ըստ Ազատություն ռադիոկայանի մեջբերման հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիեւը, Բաքվում ընդունելով Նախիջեւանի ինքնավար հանրապետության ԳԽ նախագահ Թալիբովին:
Ամբողջը>>>
Վազգեն Մանուկյանը՝ Նախիջևանից խաչքարեր փրկելու մասին. հատվածներ 2009 թ. «Հայտնի անհայտը» հաղորդումից։
Սովետական Միության տարիներին մի խումբ երիտասարդներ Ամենայն հայոց Վազգեն Առաջին կաթողիկոսի հորդորով և Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ Նախիջևանից թաքուն խաչքարեր են բերում Հայաստան։ Հատվածներ 2009 թ. «Հայտնի անհայտը» հաղորդումից։
http://ankakh.com/
Հայկական պատմական հուշարձանները ոչնչացվել են. շատերը դա անվանում են «մշակութային ցեղասպանություն»․ Los Angeles Times-ի անդրադարձը Ջուղայի խաչքարերին
Հեղինակավոր Los Angeles Times պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Ջուղայի հայկական խաչքարների ոչնչացման խնդրին՝ ներկայացնելով դրանց երկարամյա պատմությունը։
Հոդվածի հեղինակը նշում է, որ սուրբ խաչքարերը, որոնք տեղակայված են Արաքս գետի երկայնքով, 16-րդ դարի շուրջ 10 000 հզոր տապանաքարերի հսկայական բանակ են ներկայացնում, որը հսկում է հայկական միջնադարյան գերեզմանատունը։ Տուժելով երկրաշարժերի, պատերազմի և վանդալիզմի հետևանքով՝ 20-րդ դարի կեսերից հազարավոր խաչքարեր դեռ կանգուն են մնում։
Ամբողջը>>>
Հայերը Նախիջևանի ԻԽՍՀ-ում 1945-1988 թթ.
Թուրքիան սկսել է Նախիջևանում ռազմաբազայի տեղակայման գործընթացը. Անկարան ռազմական վտանգ է ներկայացնում մեզ համար
Թուրքիան դիտարկում է ռուսական «Սու-35» բազմաֆունկցիոնալ կործանիչներ ձեռք բերելու հնարավորությունը: Օդանավերի ձեռք բերումը պայմանավորվում է նրանով, որ ԱՄՆ-ը, իբրև պատժամիջոց, դադարեցրել է ամերիկյան F-35 նորագույն կործանիչների մատակարարումն Անկարային: Այս և մի շարք այլ հարցեր «Առաջին լրատվական»-ը քննարկել է Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
Ամբողջը>>>
Նախիջևան-Թուրքիա սահմանի «մանրուքները»
Թուրքագետ Վարուժան Գեղամյանի բլոգից
Տարօրինակ է, բայց երբեք չէի մտածել այն մասին, որ մինչև 1934թ., երբ Թուրքիան Իրանից վերջնականապես ստացավ մի քանի կիլոմետրանոց սահմանային միջանցքը և ցամաքային ճանապարհով միացավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, Հայաստանը Իրանի հետ ուներ երկու սահման։ Մեկը՝ ներկայիս սահմանն է Մեղրիի մոտ, մյուսը ներկայիս Վեդի քաղաքից հարավ ընկած հատվածում (որն այսօր հայ-թուրքական սահմանի մի մասն է)։
Ամբողջը>>>