YEREVAN, JULY 22, ARMENPRESS. The shot fired by the Azerbaijani army in Nakhchivan section on July 17 was not targeted, Armenian Defense Minister Davit Tonoyan told reporters today.
Continue reading “Shot fired from Azerbaijani side in Nakhchivan section was not targeted – Armenian defense minister”
Ադրբեջանը շարունակում է Նախիջեւանում ամրապնդել իր դիրքերը. ռազմական փորձագետ
Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո Ադրբեջանի Զինված ուժերը անցել են հարձակման եւ չեզոք գոտում գտնվող դիրքեր գրավել:
Հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:
Ամբողջը>>>
Նախիջևանի հատվածում ադրբեջանական կողմի արձակած կրակոցը եղել է ոչ նպատակային. Դավիթ Տոնոյան
Նախիջևանի հատվածում հուլիսի 17-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակված կրակոցից հետո օպերատիվ կապ է հաստատվել ադրբեջանական կողմի հետ: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ամբողջը>>>
Ադրբեջանը, ՀՀ-ի նկատմամբ իր ագրեսիվ նկրտումներից ելնելով, կարող է Հարավային Կովկասում դառնալ Թուրքիայի աշխարհաքաղաքական խաղի մի մասը. Սաֆրաստյան
Նկատվում է Թուրքիայի պոտենցիալի թուլացում, քանի որ նա այն երկիրը չէ, որ կարողանա իրեն թույլ տալ ակտիվ լինել և՛ Սիրիայում, և՛ Իրաքում, և՛ Լիբիայում, հակամարտության մեջ գտնվել Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի նման երկրների հետ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, արևելագետ-թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ Թուրքիան խոր հակասություններ ունի նաև Իրանի հետ, թեև արտաքուստ, կարծես, սրացումներ չկան: Ավելին` Թուրքիան հարաբերությունների կտրուկ վատթարացում ունի ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև ԵՄ-ի՝ Միջերկրական ծովում իր ագրեսիվ գործողությունների պատճառով: «Թուրքիայի արկածախնդիր քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ նրա ուժերը, ընդհանուր պոտենցիալը թուլացման եզրին են»,-նշեց նա:
Ամբողջը>>>
Թուրքիան դառնում է անկանխատեսելի
Վերջին շրջանում Թուրքիայի շուրջ ընթացող միջազգային ու տարածաշրջանային գործընթացները նեղացնում են Անկարայի մանևրելու քաղաքական ռեսուրսները, մեծացնում խնդիրները ռազմական ճանապարհով կարգավորելու հնարավորությունները։ Տարբեր փորձագետներ արձանագրում են, որ Արևմուտքի հետ՝ ի դեմս Վաշինգտոնի ու Բրյուսելի, Թուրքիայի հակասությունները խորացման միտումներ ունեն և մտնում են կիրառական նոր փուլ։ Արևմուտք-Թուրքիա անհամաձայնությունները կարող են բացասաբար անդրադառնալ Թուրքիայի միջազգային հեղինակության և կշռի վրա։ Այդ հանգամանքը, մի կողմից, կարող է նվազեցնել Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրական-սևծովյան տարածաշրջաններում Անկարայի դերը, մյուս կողմից՝ նրա նշանակությունը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ռազմավարությունում։
Ամբողջը>>>
Ուշադրությունը շեղելու, հայկական ուժերին ղարաբաղյան հատվածում թուլացնելու փորձ
«Նախիջևանի ուղղությունից հայկական դիրքերի թիրախավորումը նոր երևույթ չէ։ Դա սկսվել է ԼՂ հակամարտության այն փուլից, երբ հակամարտությունը վերածվել է հայ-ադրբեջանական հակամարտության նաև, և լարվածություն է սկսվել նաև հայ-ադրբեջանական սահմանին, ինչը պատահական չի եղել, և դա ցուցիչ է, որ այս հակամարտությունը հայ-ադրբեջանական է, և ռազմական գործողությունների դեպքում այս հատվածում ևս պատրաստ պետք է լինել հակահարվածի, այսինքն՝ ռազմական գործողությունների սահմանն է ընդլայնվել ժամանակի ընթացքում»,- Ամբողջը>>>
Ռազմի շեփորականչ` Նախիջևանից
Իրականում այսպես կարելի է ընկալել Նախիջեւանում վերջերս՝ հունիսի 7-11-ն անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ «Անսասան եղբայրություն-2019» մարտավարական զորավարժանքը։ Անկարան ու Բաքուն այդ մասին, իհարկե, խուսափել են պաշտոնապես նշել միջոցառման կոնկրետ թիրախը՝ վստահ լինելով, որ հասկացողն անպայման կհասկանա, թե հատկապես ում դեմ է զենքն ուղղված։ Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ պարզապես նշվում է, թե զորավարժանքի նպատակը երկու երկրների ռազմական ստորաբաժանումների փոխգործակցության համակարգումն է՝ համատեղ խնդիրների կատարման հմտությունները զարգացնելու համար։
Ամբողջը>>>
Մենք պետք է պատրաստենք Նախիջևանի փաթեթը. Ժամանակը մոտենում է
Մեր զրուցակիցն է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը
Պարոն Շիրինյան, Նախիջևանի կողմից կրակոցներ են հնչում։ Նույն ընթացքում հայկական երկու պատվիրակություն գտնվում է ԱՄՆ-ում։ Ձեր կարծիքով՝ ԱՄՆ-ը պե՞տք է արձագանքի սրան, թե ոչ։
ԱՄՆ-ն կարձագանքի, թե ոչ, կդժվարանամ ասել, որովհետև իրենք հիմա շատ բարդ խնդրի մեջ են մտել։ Հիմա առևտուրը Թուրքիային գնելու մեջ է։ Ռուսաստանը, փաստորեն, Թուրքիային տարավ դեպի իրեն, ու դա ԱՄՆ-ին դուր չեկավ։ Այս իրավիճակում իրենք շեղող հարվածներ են անում, իսկ թուրքերը լավ գիտեն, որ խառնակ ժամանակներում դա հեշտ է։ Ցեղասպանությունը թուրքերն իրականացրին առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Հիմա Ռուսաստանի հետ պետք է համագործակցել, որովհետև Նախիջևանը 1921 թվականին մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի հետ կապ ունի։ Ըստ այդմ՝ ռուսները երաշխավոր են Նախիջևանի պրոտեկտորատին, բայց երբ այդտեղ առաջին անգամ թուրքական զորամաս էր մտել, հայկական կողմից աղմուկ չբարձրացվեց և պահանջ չդրվեց Ռուսաստանին, որ որպես դաշնակից իր պարտավորությունները կատարի։ Այն ժամանակ չարեցին, իսկ արդյունքները շղթայական ռեակցիայով են գործում։
Հակառակորդը Նախիջեւանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ
Այս գիշեր հակառակորդը Նախիջեւանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մեծ տրամաչափի չի եղել, ինտենսիվ չի եղել, բայց փամփուշտը կպել է Ելփինի բնակիչներից մեկի տանիքին»,–նշեց նա։
Ամբողջը>>>
Wildfire in Nakhijevan spreads across the border into Armenia
Residents of Khachik borderline village in Armenia continue containing the blaze near the border with Nakhijevan in the second day of raging wildfires erupted in the autonomous republic. As the head of Areni community Hovik Smbatyan told Panorama.am, as of Tuesday afternoon the fires were extinguished in the territory of Armenia, yet locals continue to combat the blaze in the epicenter which is in the territory of Nakhijevan.
Continue reading “Wildfire in Nakhijevan spreads across the border into Armenia”