Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո Ադրբեջանի Զինված ուժերը անցել են հարձակման եւ չեզոք գոտում գտնվող դիրքեր գրավել:
Հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:
Սա նրա խոսքով հանգեցրել է նրան, որ որոշ բնակավայրեր եւ հաղորդակցությհուններ հայտնվել են հակառակորդի հրթիռակոծման գոտում:
«Իրավիճակի սրման դեպքում դա կարող է դժվարացնել հայկական կողմից լրացուցիչ ուժերի, ռազմամթերքի եւ սննդամթերքի տեղափոխումն առաջնագիծ եւ բնակավայրեր, որտեղ կա ջրի եւ սննդի կարիք ունեցող խաղաղ բնակչություն», – ընդգծեց ռազմական փորձագետը:
Համբարձումյանը նշեց, որ ադրբեջանական դիրքերից Նախիջեւանի հետ սահմանին գտնվող հայկական Ելփին գյուղի ուղղությամբ կրակոցը իրականացվել է 7,62մմ տրամաչափի 6В1 Դրագունով հրացանից, ինչն ըստ փորձագետի, իրականացվել է ստանդարտ փամփուշտի կիրառմամբ, սակայն եթե հակառակորդը որոշեր զրահահար փամփուշտներ օգտագործել, ապա դա կարող էր ավելի լուրջ հետեւանքների հանգեցնել հրդեհների եւ խաղաղ բնակչության շրջանում հնարավոր զոհերի տեսքով:
Ընդ որում Ադրբեջանի եւ Թուրքիայի ԶՈՒ միջեւ վերջին զորավարժություններն, ըստ Համբարձումյանի, նույնպես լրացուցիչ լարվածություն են ստեղծում տարածաշրջանում:
«Բացի այդ Նախիջեւանում ադրբեջանական կողմը սկսել է լրջորեն ամրապնդել իր դիրքերը: Նա ամրապնդում է հները եւ կառուցում է նոր ինժեներական երկարաժամկետ կրակակետեր, դիրքեր եւ շինություններ: Դա հանգեցրել է առաջնագծում ժամանակավոր անդորրին», – ասաց ռազմական փորձագետը՝ հավելելով, որ դա ավելի շատ հիշեցնում է դանդաղ գործարկման ռումբ, քանի որ ադրբեջանցիները դիրքեր էին ստեղծում նրա համար, որպեսզի ավելի հարմարավետ դարձնեն իրենց դիրքերում զինծառայողների գտնվելը:
Վան Համբարձումյանը նկատեց, որ ադրբեջանցիները փաստացի «սեփականշնորհել են» այդ դիրքերը, քանի որ, ձմռան մոտենալուն պես, նրանք ստիպված էին դրանք թողնել բարդ եղանակային պայմանների եւ սառնամանիքների պատճառով:
«Ադրբեջանը դեռ պատրաստվում է պատերազմին եւ կատարվածը վկայում է այդ մասին», – ասաց փորձագետը:
News.am