ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավ-արևմտյան սահմանագոտի

Մայիսի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այցելել են ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի` նախիջևանյան ուղղությամբ տեղակայված հենակետ։
Ամբողջը

Միլի Մեջլիսում առաջարկել են վերսկսել հաղորդակցությունը Նախիջևանի հետ

Ադրբեջանական կայք

«Մենք պետք է ժողովրդին պաշտպանենք վիրուսից»: Այդ մասին՝ Միլլի Մեջլիսի այսօրվա նիստի օրակարգի քննարկման ժամանակ ասել է պատգամավոր Մուսա Գուլիևը:

Պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան ասել է, որ Նախիջևանի հետ հաղորդակցությունը վերածվել է լուրջ խնդրի. «Որոշ մարդիկ հայտնվել են վատ վիճակում: Հետևաբար ես առաջարկում եմ անհապաղ, 3-4 օրվա ընթացքում վերսկսել Նախիջևանի հետ հաղորդակցությունը: Մի քանի օր անց կարելի է կրճատել թռիչքների քանակը: Նախիջևանի հետ հաղորդակցման լրիվ դադարեցումը կարող է վերածվել լուրջ խնդրի»:

ԻԻՀ ճանապարհների փոխնախարար. Ադրբեջանը պատրաստ չէ Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթգծի գործարկմանը

«Ղարաբաղյան պատերազմը խոչընդոտում է Իրան-Հայաստան երկաթուղային միջանցքի գործարկմանը»,-այդ մասին իրանական «ԻԼՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Մոհսեն Փուրսեյյեդ Աղային:
Ամբողջը>>>

Նախիջևանի կորուստը. մի քանի պատմական իրողություններ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
civilnet.am

Հայկական պատմական և քաղաքական դիսկուրսում կա արմատավորված տեսակետ, որ 1921 թվականի մարտի 16-ի, իրականում՝ 18-ի, Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի հետևանքով է, որ մենք՝ հայերս, կորցրել ենք Նախիջևանը: Ճիշտ է, 1921-ի այս օրերին ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները վերջնականապես վճռեցին Նախիջևանի հարցը հօգուտ Խորհրդային Ադրբեջանի, սակայն իրականություն է նաև, որ մենք՝ հայերս, Նախիջևանը կորցրել էինք դեռ մեկուկես տարի առաջ՝ 1919-ի հուլիսին:
Ամբողջը>>>

Մահաբեր կրակոց Նախիջևանից. «Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ից դատապարտում պահանջի»

Տևական դադարից հետո Նախիջան-Հայաստան սահմանին դիպուկահարի կրակոցից ՀՀ զինծառայող է սպանվել: Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակոցից մահացած պայմանագրային 26-ամյա Զոհրաբ Սիանոսյանը զոհվել է ՀՀ սահմանին՝ Արարատի մարզում՝ Երասխավանի սահմանի վրա: Այս մասին NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց Արարատի համայնքապետը:
Ամբողջը>>>

Թուրքիան վերաբացում է Նախիջևանի հետ սահմանը

Օրերս՝ փետրվարի 25-ին, Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ Թուրքիայի սահմանին քաղաքացիների և բեռնատարների մուտքի սահմանափակման հարցը. հայտնում է Yerkir.am-ը՝ minval.az-ին հղումով:
Ամբողջը>>>