Ալիեւ․ 30 տարի անց մենք կունենանք ճանապարհ Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան (տեսանյութ)


Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա Ռուսաստանի հետ։ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ամբողջը

«Նախիջևանյան միջանցքի» բացումը, նշանակում է՝ Թուրքիան իրագործում է պանթուրքիզմի ծրագիրը, սա շատ վտանգավոր է Հայաստանի համար». Ռուբեն Սաֆրաստյան

168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն, անդրադառնալով Ալիևի՝ «Նախիջևանի միջանցք» բացելու վերաբերյալ հայտարարությանը,նշեց, որ, եթե նման բան տեղի ունենա, կնշանակի՝ պանթուրքիզմի դարավոր ծրագրի իրականացում։
Ամբողջը

Հայաստանից ՌԴ և Ադրբեջանից Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունն առանձին քննարկման թեմա է․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման մեր առաջնահերթությունը հետևյալն է.

1. Հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործում. ըստ այդմ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ մարմինների լիարժեք փոխանակում: Մեզ համար կարեւոր է նաեւ տեղի ունեցած ռազմական գործողությունների գոտում ծավալուն որոնողափրկարարական աշխատանքների իրագործումը:
Ամբողջը

Վարչապետի խոսնակն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ Նախիջևանի միջանցքի մասին հայտարարությանը

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Նախիջևանի միջանցքի մասին հայտարարությունը:
Ամբողջը

Ալիեւ. Այս պահին կոնկրետ աշխատանքներ են տարվում Նախիջեւանի միջանցքը բացելու ուղղությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիայի, Հայաստանի եւ Իրանի հետ միասին կկարողանա օգտվել նոր տրանսպորտային միջանցքից Նախիջեւանից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի-ն»:
Ամբողջը

Ռուսաստանը մեծացնո՞ւմ է ճնշումը Բաքվի վրա

Ինտերֆաքսը հայտնում է, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն վերաորակավորել է նոյեմբերի 9-ին Հայաստան-Նախիջևան սահմանին խոցված ռուսական ուղղաթիռի գործը: Այն ներկայումս անցնում է երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության հատկանիշով, այն դեպքում, երբ մինչ այդ գործը հարուցվել և քննվում էր թռիչքային անվտանգության խախտման հատկանիշով: Ակնառու է, որ քրգործի վերաորակավորումը ունի նաև քաղաքական նշանակություն, հաշվի առնելով, որ ուղղաթիռը խոցել են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ:
Ամբողջը

Ինչպես Խորհրդային Հայաստանում կասեցրին Մեղրիի միջանցքի կառուցումը․ թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«1960-70-ականներին Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը լուռ և քրտնաջան աշխատանք էր տանում, որպեսզի ամրապնդի Սյունիքը։ Խոսքը գնում էր առաջին հերթին սյունեցիների համար տնտեսական բարվոք պայմանների ստեղծմանը, ինչը հնարավորություն կտար վերջիններիս չլքել իրենց հայրենի բնակավայրերը՝ քաղաք տեղափոխվելով։
Ամբողջը

Արդյոք շանտաժ չէ՞ թուրքական կողմից Նախիջեւանի եւ Լաչինի միջանցքների հարցերը մեկ փաթեթով դիտարկելը. «Հայաստանի Հանրապետություն»

«Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Նախիջեւանի եւ Լաչինի միջանցքների հետ կապված հարցերը կլուծվեն առաջիկա օրերին։ Արդյոք շանտաժ չէ՞ թուրքական կողմից Նախիջեւանի եւ Լաչինի միջանցքների հարցերը մեկ փաթեթով դիտարկելը։
Ամբողջը

Նախիջևան-Բաքու միջանցքի վերաբերյալ անորոշությունները և Իրանի ու Հայաստանի ազգային շահերին ուղղված սպառնալիքները

Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնության ամենակարևոր անորոշություններից է Հայաստանի տարածքով Բաքու-Նախիջևան միջանցքի կառուցումը:
Ամբողջը