Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնության ամենակարևոր անորոշություններից է Հայաստանի տարածքով Բաքու-Նախիջևան միջանցքի կառուցումը:
Ըստ այդ համաձայնագրի, Հայաստանի հարավում Բաքվի ու Նախիջևանի միջև հաղորդակցության ճանապարհ է կառուցվելու: Նախքան այս համաձայնության ստորագրումն Ադրբեջանի վերոնշյալ երկու տարածքներն իրար հետ հաղորդակցվում էին Իրանի ճանապարհով:
Հրադադարի համաձայնության մեջ հստակ չէ թե ինչու և ինչ վերլուծության հիմամբ է անտեսվել Իրանի անվտանգ, ապահով և անվճար ճանապարհը և նոր ճանապարհ առաջարկվել Բաքվի ու Նախիջևանի միջև կապ հաստատելու համար: Ճանապարհ, որի անվտանգությունն այնքան էլ հստակ չէ, քանի որ պարզ չէ Ղարաբաղի կենտրոնի վիճակը, չի բացառվում ապագայում նոր լարվածության ռաջանալը և պարզ չէ թե ինչ պատճառով է Հայաստանից ճանապարհը փոխարինվել Իրանով անցնող ճանապարհին:
Չնայած համաձայնության մեջ ասված է, որ այդ միջանցքի անվտանգությունն ապահովելու են ռուս խաղաղապահները, սակայն արդյոք դա նշանակում է, որ Հայաստանի այդ հատվածն անջատվում է երկրից և կառավարումը փոխանցվում է ՌԴ-ին: Եթե այդպես լիմի, Հայաստանն ինքնիշխանություն չի ունենալու այդ ճանապարհի նկատմամբ: Եվ արդյոք դա նշանակում է, որ փոխվելու են Հայաստանի սահմանները և տարածաշրջանի ցամաքային սահմանները: Արդյոք այդպիսով Նորդուզի անցակետից բացի, Իրանն ու Հայաստանն այլևս սահման չե՞ն ունենալու:
Կարևոր հարցն այն է, որ ինչու է Թուրքիան շատ կարևոր համառում այդ միջանցքի կառուցումը և ցանկանում վերահսկել այդ համաձայնության իրագործումը:
Մի խումբ իրանցի փորձագետներ ավելի քիչ ծախսով Թուրքիան, Իրանը, Նախիջևանը, Հայաստանն ու Ադրբեջանը միացնող «Խաղաղության ու համագործակցության միջանցք» անունով ռազմավարական նախագիծ են ներկայացրել, որը կարող է ավելի շահավետ լինել նոյեմբերի 9-ին կնքված համաձայնության մեջ նշված կասկածելի միջանցքից: Շուրջ 38 կիլոմետր երկարությամբ այդ միջանցքը հայտնի է «Թուրքի միջանցք» անունով: Այդ միջանցքի կառուցումը երկար ժամանակ է պահանջելու:
Իրանցի մի խումբ փորձագետներ հայտնել են, որ եթե Իրանի հետ սահմանամերձ Հայաստանի, Նախիջևանի ու Թուրքիայի սահմանների մոտ միջանցք կառուցվի, այն լինելու է երեք կիլոմետր, որը միացնելու է Ադրբեջանին, Հայաստանին, Իրանին ու Թուրքիային և կարող է երկարաժամկետում վերածվել այդ չորս պետությունների խաղաղության ու բարեկամության միջանցքի և ռազմավարական դեր ունենալ այդ չորս երկրների միջոցով անցնող հյուսիս-հարավ միջանցքի համար: Այդ գոտու աշխարհագրական առանձնահատկության պատճառով, ճանապարհային օբյեկտների կառուցումը ևս շատ արագ ու քիչ ծախսատար է լինելու:
Այդ միջանցքը բազմաթիվ գործառույթներ է ունենալու, այդ թվում խաղաղություն է հաստատվելու Հայաստանի ու Թուրքիայի միջև, երաշխավորվելու են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները և կարճանալու է Իրանի ու Երևանի միջև տարածությունը:
parstoday.com