Հանցավոր են Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈՒ-երի կրակոցները, որոնք ձեռք են բերում պարբերական բնույթ. ՄԻՊ

Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին և նաև ապացուցվում է այն փաստով, որ Երասխի հատվածում հուլիսի 14-ին զոհվել է ՀՀ զինված ուժերի ծառայող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Continue reading “Հանցավոր են Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈՒ-երի կրակոցները, որոնք ձեռք են բերում պարբերական բնույթ. ՄԻՊ”

Երասխի համայնքապետին վիրահատել են. նրա ինքնազգացողությունը լավ է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար, հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած Ռադիկ Օղիկյանին վիրահատել են, նրա ինքնազգացողությունը լավ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Օղիկյանի հորեղբորորդին՝ Արթուր Օղիկյանը:

«Լավ է իր առողջական վիճակը, նորմալ է ամեն ինչ: Լավ է զգում իրեն»,- ասաց Արթուր Օղիկյանը՝ հայտնելով, որ նրան վիրահատել են առավոտյան:
Continue reading “Երասխի համայնքապետին վիրահատել են. նրա ինքնազգացողությունը լավ է”

ՀՀ ՊՆ պաշտոնական հայտարարությունները Երասխում ադրբեջանական բանակի ոտնձգությունների շուրջ (19-20 հուլիսի, 2021թ.)

Ա. հայտարարություն — 19 հուլիսի 2021թ.
Continue reading “ՀՀ ՊՆ պաշտոնական հայտարարությունները Երասխում ադրբեջանական բանակի ոտնձգությունների շուրջ (19-20 հուլիսի, 2021թ.)”

Փոխհրաձգություն՝ հայ–ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում․ հայկական կողմն ունի մեկ զոհ, կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը

Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:
Continue reading “Փոխհրաձգություն՝ հայ–ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում․ հայկական կողմն ունի մեկ զոհ, կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը”

Ադրբեջանը բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում

Այսօր՝ հունիսի 23-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Նախիջևանի առանձին համազորային բանակի և Թուրքիայի Զինված ուժերի միջև հունիսի 21-23-ն անցկացվող մարտավարական վարժանքներից։ Կադրերում երևում է, որ Ադրբեջանը Bayraktar TB2 տեսակի անօդաչուներ է տեղակայել Նախիջևանի՝ վերջերս պաշտոնապես բացված աերոդրոմում։
Continue reading “Ադրբեջանը բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում”

Թավրիզ-Նախիջեւան երկաթուղու ակտիվացումն Իրանի տրանսպորտի նախարարության օրակարգում է

Թավրիզ-Նախիջեւան երկաթուղու ակտիվացումն Իրանի տրանսպորտի նախարարության օրակարգում է: Այս մասին հայտարարել է Իրանի տրանսպորտի եւ քաղաքային զարգացման նախարար Մոհամադ Էսլամին:
Tehran Times-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսաֆաեւը, մասնակիցները գոհունակություն են հայտնել հարեւան երկրների միջեւ համագործակցությունից:
Կողմերը քննարկել են էներգետիկ, երկաթուղային տրանսպորտի ոլորտում համագործակցությունը:
Որոշում է կայացվել մասնագիտացված աշխատանքային խումբ ստեղծել:
news.am

Special investigation: Declassified satellite images show erasure of Armenian churches

SIMON MAGHAKYAN

Covert destruction of Armenian-Christian heritage in Azerbaijan’s autonomous republic of Nakhichevan has been exposed in recently surfaced Cold War spy imagery taken by the US in the 1970s, published in “The Art Newspaper” for the first time.
Continue reading “Special investigation: Declassified satellite images show erasure of Armenian churches”

Seeking Permanence in Pixels: Digital Echoes of Cultural Genocide

By Roza Melkumyan

According to Wikipedia, “Paraga is a village in the Ordubad District of the Nakhchivan Autonomous Republic, a landlocked enclave of Azerbaijan. Its population of 306 is busy with gardening, vegetable-growing and animal husbandry. It has a secondary school, library and a medical center.” A small, remote village, it isn’t on anybody’s radar. Except mine.

I discovered only recently that this unimpressive village was the home of many of my Armenian ancestors. In its second and final section, Paraga’s Wikipedia page features a short paragraph detailing the Armenian monuments that once existed in the village. “In the center, there stood the domeless Surp Shimavon Church, and in the countryside, the Surp Hakob monastery complex, both of which dated back to the 12th and 17th centuries.”
Continue reading “Seeking Permanence in Pixels: Digital Echoes of Cultural Genocide”

ՀՀ ՊՆ֊ն հերքում է Ադրբեջանի ՊՆ֊ի հայտարարությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ իբր հայկական կողմից արձակված կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ, հերթական բացահայտ սուտն է։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակ չեն բացել։ Ըստ ամենայնի, ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու պատճառները պետք է փնտրել Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողների ներանձնային փոխհարաբերությունների որակներում և կարգապահության հետ կապված խնդիրներում։

mil.am

Ջրհեղեղի հետևանքով Նախիջևան-Թուրքիա մայրուղին պարալիզացվել է

Հայաստանի հետ սահմանակից ներկայիս Թուրքիայի Իգդիր նահանգի Արալըք շրջանում առատ տեղումների հետևանքով ջրհեղեղ է։ Այն ուղեկցվել է ուժգին քամով, որի հետևանքով մի շարք բնակելի տների տանիքները պոկվել են, իսկ ծառերը՝ տապալվել։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Հեղեղումների պատճառով փակվել է Նախիջևան-Թուրքիա մայրուղին, որն անցնում է հիշյալ հատվածով։ Երթևեկությունը կաթվածահար է եղել։
Continue reading “Ջրհեղեղի հետևանքով Նախիջևան-Թուրքիա մայրուղին պարալիզացվել է”