Թավրիզ-Նախիջեւան երկաթուղու ակտիվացումն Իրանի տրանսպորտի նախարարության օրակարգում է

Թավրիզ-Նախիջեւան երկաթուղու ակտիվացումն Իրանի տրանսպորտի նախարարության օրակարգում է: Այս մասին հայտարարել է Իրանի տրանսպորտի եւ քաղաքային զարգացման նախարար Մոհամադ Էսլամին:
Tehran Times-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսաֆաեւը, մասնակիցները գոհունակություն են հայտնել հարեւան երկրների միջեւ համագործակցությունից:
Կողմերը քննարկել են էներգետիկ, երկաթուղային տրանսպորտի ոլորտում համագործակցությունը:
Որոշում է կայացվել մասնագիտացված աշխատանքային խումբ ստեղծել:
news.am