
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի վերադիրքավորման փորձերը Նախիջևանում ամեն կերպ կանխվելու են, հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։
The Armenian name for where Noah first descended from Mount Ararat | Нахиджеван, армянское название, то место, куда Ной впервые спустился с горы Арарат
Օգոստոսի 12-ին շփման գծի նախիջևանյան ուղղությամբ հայկական կրակից վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Իսրաֆիլով Սամիթ Ադալեթ օղլուն (İsrəfilov Samit Ədalət oğlu): Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Նշվում է, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Հայաստանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակին՝ առաջարկելով դիտարկում իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում:
Armenia has requested that the OSCE monitor the Nakhijevan segment of the Armenian-Azerbaijani border.
Armenian Minister of Foreign Affairs Press Spokesman Tigran Balayan told reporters today in Yerevan that OSCE monitoring might deter Baku from mounting any provocative military measures in the are.
Continue reading “Armenia Wants OSCE to Monitor Nakhijevan Border”
Ներկայացնում ենք քննարկման մասնակիցների մտքերը՝ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» տրամադրած հաղորդագրության համաձայն:
Վերջերս ադրբեջանական քարոզչամեքենան համացանցով եւ հեռուստատեսությամբ քննարկումների առարկա էր դարձրել հայ-նախիջեւանյան շփման գոտում արձանագրված դիրքային տեղաշարժը: Ադրբեջանական կողմը, խեղաթյուրելով իրականությունը, հայտարարում էր հայկական ԶՈՒ կողմից վերահսկվող ռազմավարական կարեւոր նշանակության բարձունքների ու մարտական հենակետերի «ազատագրման» մասին: Այս առիթով ՀՀ ԱԳ նախարարի հետ տեղում դիտարկում իրականացրած պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց. վերոհիշյալ դիրքային տեղաշարժը ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են սեփական տարածքում, իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է, եւ հայկական զինված ուժերն արդյունավետ գործողությունների միջոցով կասեցնում եւ չեզոքացնում են ցանկացած տեղաշարժ:
Ամբողջը>>>
1919 թվականի գարնանը բրիտանացիների օգնությամբ Հայաստանի Հանրապետությունը իրեն միացրեց Նախիջևանը: Վարչապետ Խատիսյանը զորավար Դրոյի հետ մասին մայիսին գնացքով մեկնեց Նախիջևան՝ իր հետ տանելով նաև այնտեղ նշանակված նահանգապետ Գևորգ Վարշամյանին: Հայաստանը միայն երկու ամիս կարողացավ վերահսկողություն ունենալ Նախիջևանում: Թուրքերը հարձակվեցին, հայկական զորքի մի մասը ջարդվեց, մյուս մասը՝ կարողացավ նահանջել: 1919-ի հուլիսի վերջերին Նախիջևանը այլևս չէր գտնվում Հայաստանի կազմում և այդպես շարունակվեց մինչև 1920 թվականի անկումը: Բացառությամբ Շարուրի, որը Հայաստանի կազմում էր մինչև 1920-ի աշուն:
By Arman Navasardyan, (Ph.D., Ambassador Extraordinary and Plenipotentiary)
Modern Diplomacy
Turkey’s current foreign policy, emerging from the theory of New – Islamism and Pan-Turkism intertwined with expansionist Azerbaijan’s aspirations, poses a real threat to the security of the region and the territorial integrity of states.
The Turkish-Azerbaijani militaristic policy includes Nakhichevan, thus the Armenian authorities as well as the society can’t be unconcerned about it.
Continue reading “Military-political events in and around Nakhichevan”
Վաշինգտոնում բնակվող լրագրող և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի համալարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի Focus on Karabakh նախագծի գլխավոր խմբագիր Էմիլ Սանամյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում ներկայացնում է 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր հայ-ադրբեջանական սահմաններում և շփման գծում փոփոխությունները։
Նախիջեւանում Երեւանի չափով տարածք ենք վերահսկում, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: Երկու օր առաջ նա հայտարարել էր Նախիջեւանում 20 հազար հեկտար տարածքի նկատմամբ հայկական կողմի վերահսկողության մասին: Մեր զրույցում Հակոբյանը նշել է, որ Նախիջեւանում պաշտպանական բալանսի լուրջ փոփոխություն է եղել, իսկ օրինակ Լելե Թեփեի բարձրունքի գրավումը հակառակորդի կողմից որեւէ նշանակություն չունի:
Ամբողջը>>>