ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի վերադիրքավորման փորձերը Նախիջևանում ամեն կերպ կանխվելու են, հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։
«Նախիջևանում Հայաստանի զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, մենք վերջին հավաստիացումները ստացել ենք Պաշտպանության նախարարության կողմից: Ինչ վերաբերում է վերադիրքավորումներին, ապա այդ հարցի առնչությամբ հանրային և այլ խողովակներով մենք հայտնել ենք ադրբեջանական կողմին՝ նման վերադիրքավորման փորձերն անընդունելի են հայկական կողմի համար և դրանք ամեն կերպ կանխվելու են», – երեքշաբթի ճեպազրույցում հայտնեց Նաղդալյանը։
Նախիջևանի Ինքնավար հանրապետությունը հայկական պատմական տարածք է, այսօր Ադրբեջանի էքսկլավ է և ունի ինքնավար պետության կարգավիճակ Ադրբեջանի Հանրապետության կազմում։
-0-