Նախիջեւանում Երեւանի չափով տարածք ենք վերահսկում, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը

Նախիջեւանում Երեւանի չափով տարածք ենք վերահսկում, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: Երկու օր առաջ նա հայտարարել էր Նախիջեւանում 20 հազար հեկտար տարածքի նկատմամբ հայկական կողմի վերահսկողության մասին: Մեր զրույցում Հակոբյանը նշել է, որ Նախիջեւանում պաշտպանական բալանսի լուրջ փոփոխություն է եղել, իսկ օրինակ Լելե Թեփեի բարձրունքի գրավումը հակառակորդի կողմից որեւէ նշանակություն չունի:
Ամբողջը>>>

Իրանը ցանկացած պահի կարող է զորք մտցնել Նախիջևան․ փորձագետ

Թեհրանը ցանկացած պահի կարող է Անկարայից պահանջել զրոյացնել Նախիջևանում ռազմական ներկայությունը, այլապես կարող է դիմել ծայրահեղ քայլերի։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Իրանի իշխանությունը կանգ չի առնի Նախիջևան զորք մտցնելու առաջ, եթե Թուրքիան չկատարի նրա պահանջը և հրաժարվի զորքը դուրս բերել այնտեղից, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
Ամբողջը>>>

Թուրքիան «իր ձեռքն է վերցնում» Նախիջևանը. ինչ հետևություններ պետք է անի Հայաստանը

Սիրիայի դեմ բացահայտ ագրեսիան ու համաշխարհային հանրության ադեկվատ արձագանքի բացակայությունը թույլ են տալիս պնդել, որ թուրքական սպառնալիքը Հայաստանի համար հորինված չէ։


ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik
, Աշոտ Սաֆարյան. Թուրքիան չի թաքցնում Անդրկովկասի նկատմամբ զավթողական ձգտումները և որպես պլացդարմ դիտարկում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
Ամբողջը>>>

Պանթյուրքիզմ 2023. Թուրքիան աչք է դրել Հալեպի և Նախիջևանի վրա

Թուրքիայի իշխանությունները` Էրդողանի գլխավորությամբ, հույս ունեն Սիրիայից, Իրաքից, Կիպրոսից և Բալկաններից մեծ հողակտորներ զավթել։ Նման կարծիքի է փորձագետը։
Ամբողջը>>>

Պատմաքաղաքական զիկզակներ. Ջուղայի սրբապղծուած հայկական խաչքարերու աղաղակը եւ ճգնաժամերը յաղթահարելու կամքը (Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման 12-ամեակին առիթով)

ԱՒՕ ԳԱԹՐՃԵԱՆ

Հայ ժողովուրդը դարերու ընթացքին դիմագրաւած է բազմաթիւ մարտահրաւէրներ: Այդ մարտահրաւէրները դիմագրաւելուն մէջ թէեւ պատահած է, որ բազմատեսակ ու տարբեր բնագաւառներու մէջ տարուած աշխատանքին լարուածութեան պատճառով անոր ուժը սպառած է կամ երբեմն` թուլացած: Բնականաբար այս խնդիրը կը ծագի առաջնահերթ եւ երկրորդ կարգի իրագործուելիք ծրագիրներու գոյութենէն:
Ամբողջը>>>

Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ»-ում խեղաթյուրումներ կան. հայագետ

«Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքում խեղաթյուրումներ կան»,-ասում է հայագետ, նախիջևանանգետ Արգամ Այվազյանը: Ըստ նրա` Հայաստանում 2013 թվականին ընդամենը մի քանի ամիսների ընթացքում այդ գիրքն ունեցել է մոտ 5 հայերեն թարգմանություններ, որոնցից և ոչ մեկը չի ունեցել վերլուծական առաջաբան կամ անհրաժեշտ ծանոթագրություններ: «Հետևաբար նուրբ ու հակասական, բազմաթիվ տարակուսանքներ հարուցող ստեղծագործությունը հայ ընթերցողին է ներկայացվել միայն հեղինակի աղավաղված ծանոթագրություններով»,-ասում է Արգամ Այվազյանը: Մայիսի 6-ին Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Այլիսլիի գրքի իսպաներեն հրատարակության շնորհանդեսը: Թարգմանիչ Ռոսիտա Յոուսեֆյանի խնդրանքով գրքի իսպաներեն տարբերակում տեղ է գտել Արգամ Այվազյանի առաջաբանը, որտեղ էլ հեղինակը մանրամասնորեն անդրադառնում է այն խեղաթումներին, որոնք, ըստ նրա, տեղ են գտել ադրբեջանցի գրողի ստեղծագործության մեջ: Դրանց Արգամ Այվազյանն անդրադարձել է նաև այսօր լրագրողների հետ համդիպման ժամանակ:
Ամբողջը>>>

Իրանը բացել է Ադրբեջանի հետ սահմանի անցակետերը, սակայն միայն հետիոտների համար

Իրանը փակել էր Ջուղայի հսկիչ անցակետը Նախիջևանի հետ սահմանին և Բիլյասուվարինը՝ Ադրբեջանի հետ սահմանին։ Երկու երկրների հարաբերություններում միջադեպը լարվածություն էր առաջ բերել։ Նոյեմբերի 9-ին անցակետերը բաց էին, սակայն միայն հետիոտների համար:
Ամբողջը>>>