Երկրաշարժ Հայաստան- Նախիջևան սահմանին

Այսօր երեկոյան ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը երկրաշարժ է գրանցել Եղեգնաձորի տարածաշրջանում։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Այսօր երեկոյան ժամը 17:02-ին երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Նախիջևան սահմանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը։ Երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 39.730 և արևմտյան երկայնության 45.110 աշխարհագրական տարածքում, որը համընկնում է Հայաստան-Նախիջևան սահմանային գոտու հետ` Ելփին գյուղից 8 կմ դեպի հարավ։

ԱԻՆ-ը հայտնում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Հարակից Չիվա և Ելփին գյուղերում երկրաշարժը զգացվել է` 3-4, Եղեգնաձոր քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ: