Հունիսի 7-11-ը Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը Նախիջևանում կանցկացնեն «Անդրդվելի եղբայրություն ” 2019» ( Թուրք․՝ “Sarsılmaz kardeşlik-2019 “) զորավարժությունը։
Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, նշելով, որ անցկացվել է երկու երկրների դրոշների փոխանակման արարողություն։ Հրապարակված լուսանկարներում երևում է, որ այն անցկացվել է Նախիջևան-Թուրքիա սահմանին։
Հիշեցնենք, որ նախորդ տարի այս ընթացքում ևս թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն անցկացվեց Թուրքիայի Կարս քաղաքում։ Դրանք ևս նախորդել էր Նախիջևան-Թուրքիա սահմանին դրոշների փոխանակման արարողություն: Այս զորավարժությանը մասնակցելու համար զինտեխնիկա էր ուղարկվել նաև Նախիջևանից։
https://razm.info/