Փետրվարի 18–ին Նախիջևանի առանձին համազորային բանակում մեկնարկել են 2019թ. առաջին հրամանատարաշտաբային եռաստիճան վարժանքները՝ երկու փուլով։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը՝ նշելով, որ վարժանքները կավարտվեն փետրվարի 23–ին։
Փետրվարի 20-ին, մարտական կրակով վարժանքներ են անցկացրել ռազմաօդային ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները՝ պայմանական հակառակորդի հարվածների դեմ գործողությունների պլանավորմամբ։
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Նախիջևանի հատուկջոկատայինների մի խումբ մեկնել էր Թուրքիայի Կարս քաղաք՝ միջազգային զորավարժության մասնակցելու համար: Դրանք ևս տևելու են մինչև փետրվարի 23–ը։
razm.info