Այն տարածքները, որոնք մայիսի 8-ի դրությամբ եղել են ՀՀ ԶՈւ վերահսկողության ներքո, շարունակում են մնալ նրանց վերահսկողության ներքո. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ադրբեջանական կողմի այն հայտարարությանը, թե Նախիջևանի սահմանին իրենց հաջողվել է հսկողության տակ վերցնել 11 հազար հա տարածք:

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ ՊՆ-ն մի քանի անգամ լրագրողների խմբին հրավիրել է նշված տարածք և տեղում ծանոթացրել իրավիճակին:
«Ես տեսնում եմ, որ նախորդ կառավարության ներկայացուցիչներն ինչ-որ մեկնաբանություններ են անում Նախիջևանի տարածքների հետ կապված: Նախիջևանի ուղղությամբ ինչ դիրքային խնդիրներ որ տեղի են ունեցել, տեղի են ունեցել փետրվար-մայիս ամիսներին` իմ` վարչապետ դառնալուց առաջ: Այսպես ասեմ` երկու կողմից էլ տեղի են ունեցել դիրքային տեղաշարժեր: Ես պաշտոնապես ասում եմ, որ այն տարածքները, որոնք մայիսի 8-ի դրությամբ եղել են Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո, շարունակում են մնալ Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո»,- շեշտեց նա:

www.yerkir.am