Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի դրույթների էությունը. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, եւս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի եւ ուժի կիրառման նախաձեռնողը եւ ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման ու փորձության ճանապարհով: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այն մասին, որ ինքը «լուծել է հակամարտությունը եւ կյանքի կոչել ՄԱԿ ԱԽ բանաձեւերը»:
Ամբողջը

Կոչ ենք անում մեր գործընկերներին՝ օգտվել Ադրբեջանի “պատմական” տարածք Զանգեզուրով անցնող միջանցքից. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տրանսպորտային միջանցքի կառուցում, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ: Այս կապակցությամբ նա Տնտեսական համագործակցության կազմակերպության տեսակոնֆերանսում կոչ է արել անդամ երկրներին՝ միանալ նախագծին:
Ամբողջը

Իլհամ Ալիև. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտը տարածաշրջանում համագործակցության հնարավորություններ է ստեղծել»

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտը տարածաշրջանում համագործակցության նոր իրողություններ և հնարավորություններ է ստեղծել։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուրբաթ օրը՝ մարտի 5-ին, իշխող «Ենի Ադրբեջան» (խմբ. Նոր Ադրբեջան) կուսակցության VIII համագումարի ժամանակ։
Ամբողջը

«Տրանսպորտային ապաշրջափակման» առասպելը կամ Այսրկովկասից ՀՀ-ի լիակատար «վտարումը»

ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի (տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակում ու ՀՀ տարածքով տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև) և 2021 թ. հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված կրկին եռակողմ հայտարարության (նշյալ կետի իրականացման նպատակով փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին) համաձայն՝ Այսրկովկասում կտրուկ փոխվում է իրադրությունը:
Ամբողջը

ՊՆ․ Նախիջևանի հատվածում սադրանքների մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում

Մի շարք լրատվամիջոցներ լայնորեն տարածում են ֆեյսբուքյան որոշ օգտատերերի հրապարակած տեղեկությունը` Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների մասին:
Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց:

mil.am

ՀՀ-ն կապահովի Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը. նախարար

Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Կցանկանայի նշել, որ «միջանցք» տերմինի օգտագործումը սխալ է, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերին», – ասել է Հարությունյանը:

times.am

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ միջանցքի ստեղծման դրույթ չի պարունակում. ՀՀ ԱԳՆ խոսնակի արձագանքը Ալիևի հայտարարությանը

Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը որևէ միջանցքի ստեղծման մասին դրույթներ չի պարունակում: Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա և լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Ամբողջը

Ադրբեջանը կապվում է Նախիջեւանի, Թուրքիայի հետ, իսկ Ռուսաստանը կարող է երկաթգիծ բացել դեպի Հայաստան. Ալիեւ

Տրանսպորտային նախագծերը կարեւոր դեր են խաղում տարածաշրջանի երկարաժամկետ զարգացման, կայունության ապահովման եւ Ղարաբաղում պատերազմի ռիսկը նվազագույնի հասցնելու գործում, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Ամբողջը

Ֆիզուլիի շրջանում մեկնարկել է Ադրբեջան-Նախիջևան երկաթուղու առաջին հատվածի շինարարությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ֆիզուլիի շրջան՝ ազդարարելով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող երկաթուղու առաջին՝ Հորադիզ-Աղբենդ հատվածի շինարարության մեկնարկը։ Այս մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։
Ամբողջը