Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տրանսպորտային միջանցքի կառուցում, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ: Այս կապակցությամբ նա Տնտեսական համագործակցության կազմակերպության տեսակոնֆերանսում կոչ է արել անդամ երկրներին՝ միանալ նախագծին:
«Ես ուզում եմ նշել, որ նոր միջանցքը, որն անցնելու է Ադրբեջանի “պատմական” տարածքով՝ Զանգեզուրով, և Ադրբեջանի հիմնական մասը կապելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ու Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի տրանսպորտային ոլորտում: Մենք հրավիրում ենք ECO անդամ երկրներին՝ օգտվել Զանգեզուրի միջանցքից», – հավելել է Ալիևը:
yerkir.am