Թուրքիան դիտարկում է ռուսական «Սու-35» բազմաֆունկցիոնալ կործանիչներ ձեռք բերելու հնարավորությունը: Օդանավերի ձեռք բերումը պայմանավորվում է նրանով, որ ԱՄՆ-ը, իբրև պատժամիջոց, դադարեցրել է ամերիկյան F-35 նորագույն կործանիչների մատակարարումն Անկարային: Այս և մի շարք այլ հարցեր «Առաջին լրատվական»-ը քննարկել է Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
Ամբողջը>>>
Թուրքիայից Նախիջևան թռիչքների համար ՀՀ-ի օդային տարածքը չօգտագործելը քաղաքական հարց չէ. Քաղավիացիա
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայից դեպի Նախիջևան կատարվող թռիչքների համար Հայաստանի օդային տարածքը չօգտագործելու որոշումը կայացվել է օպտիմալացման նպատակով և որևէ քաղաքական հարցի հետ կապված չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Գալուստ Պողոսյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի այն որոշումը, որ դեպի Նախիջևան թռիչքի ժամանակ չեն օգտագործելու Հայաստանի տարածքը:
Ամբողջը>>>
Ադրբեջանում շաբաթն ուրբաթից շուտ կարող է գալ
Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2020 թ. նոյեմբերին, սակայն 2018 թվականի ամռանից նախանշվում են գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդեն այս տարվա աշնանը։ Չմոռանանք, որ այդ երկրում անցած տարվա ապրիլին տեղի ունեցած նախագահական ընտրությունները նույնպես արտահերթ էին։
Ներկայումս Ադրբեջանի ներքաղաքական դաշտում հավակնություններ ունեցող քաղաքական ուժերից մեկը ազգայնականներն են՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի գլխավորությամբ (ժողճակատի առաջին նախագահն էր Աբուլֆազ Էլչիբեյը)։ Ամբողջը>>>
Թուրքիան ամրանում է Նախիջեւանում. Հայաստանի պատասխանը
Թուրքիան կարող է Նախիջեւանում բացել երրորդ օտարերկրյա բազան, ասել է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, Թուրքիան կարող է Գյումրիի ռուսական բազային հակակշիռ ստեղծել: Թուրքիան բազաներ ունի Սուդանում եւ Կատարում: Նախիջեւանը Թուրքիայի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է, եւ այնտեղ ռազմական բազայի հիմնումը ժամանակի հարց է, ասել է նա:
Ամբողջը>>>
Ադրբեջանը շարունակում է Նախիջեւանում ամրապնդել իր դիրքերը. ռազմական փորձագետ
Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո Ադրբեջանի Զինված ուժերը անցել են հարձակման եւ չեզոք գոտում գտնվող դիրքեր գրավել:
Հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:
Ամբողջը>>>
Նախիջևանի հատվածում ադրբեջանական կողմի արձակած կրակոցը եղել է ոչ նպատակային. Դավիթ Տոնոյան
Նախիջևանի հատվածում հուլիսի 17-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակված կրակոցից հետո օպերատիվ կապ է հաստատվել ադրբեջանական կողմի հետ: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ամբողջը>>>
Ադրբեջանը, ՀՀ-ի նկատմամբ իր ագրեսիվ նկրտումներից ելնելով, կարող է Հարավային Կովկասում դառնալ Թուրքիայի աշխարհաքաղաքական խաղի մի մասը. Սաֆրաստյան
Նկատվում է Թուրքիայի պոտենցիալի թուլացում, քանի որ նա այն երկիրը չէ, որ կարողանա իրեն թույլ տալ ակտիվ լինել և՛ Սիրիայում, և՛ Իրաքում, և՛ Լիբիայում, հակամարտության մեջ գտնվել Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի նման երկրների հետ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, արևելագետ-թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ Թուրքիան խոր հակասություններ ունի նաև Իրանի հետ, թեև արտաքուստ, կարծես, սրացումներ չկան: Ավելին` Թուրքիան հարաբերությունների կտրուկ վատթարացում ունի ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև ԵՄ-ի՝ Միջերկրական ծովում իր ագրեսիվ գործողությունների պատճառով: «Թուրքիայի արկածախնդիր քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ նրա ուժերը, ընդհանուր պոտենցիալը թուլացման եզրին են»,-նշեց նա:
Ամբողջը>>>
Ուշադրությունը շեղելու, հայկական ուժերին ղարաբաղյան հատվածում թուլացնելու փորձ
«Նախիջևանի ուղղությունից հայկական դիրքերի թիրախավորումը նոր երևույթ չէ։ Դա սկսվել է ԼՂ հակամարտության այն փուլից, երբ հակամարտությունը վերածվել է հայ-ադրբեջանական հակամարտության նաև, և լարվածություն է սկսվել նաև հայ-ադրբեջանական սահմանին, ինչը պատահական չի եղել, և դա ցուցիչ է, որ այս հակամարտությունը հայ-ադրբեջանական է, և ռազմական գործողությունների դեպքում այս հատվածում ևս պատրաստ պետք է լինել հակահարվածի, այսինքն՝ ռազմական գործողությունների սահմանն է ընդլայնվել ժամանակի ընթացքում»,- Ամբողջը>>>
Հակառակորդը Նախիջեւանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ
Այս գիշեր հակառակորդը Նախիջեւանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մեծ տրամաչափի չի եղել, ինտենսիվ չի եղել, բայց փամփուշտը կպել է Ելփինի բնակիչներից մեկի տանիքին»,–նշեց նա։
Ամբողջը>>>
«ՄՆԱՑԵԼ ԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵԾԵՐԻ ԱՎԱՆԴԱԾ ԴԱՍԵՐԻՆ ԱՆՀԱՂՈՐԴ»
«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթ, 21.06.2019, և Iravunk.com կայք
/որոշ կրճատումներով/
Ճարտարապետության և մշակույթի պատմաբան, նախիջևանագետ, վիմագրագետ, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ա. Այվազյանը անցյալ տարի ընթերցողի սեղանին դրեց Նախիջևանի պատմության և մշակույթի վերաբերյալ հինգ գրքեր:
Նա նաև 1978 թ-ից մինչև 2015 թ. /մի քանի տարվա ընդմիջումով/ մեծ ավանդ ու ներդրում, փորձ ունի Հայաստանի հուշարձանների պահպանության ու հանրահռչակման բնագավառում: Երկար տարիներ պատասխանատու պաշտոններում աշխատելով հանրապետության հուշարձանապահպան կառույցներում, ԳԱԱ արվեստի, հնագիտության և ազգագրության ինստիտուտներում, իր ուժերի ու վարչական իրավունքների շրջանակներում, ջանքեր չի խնայել իրեն վստահված աշխատանքները պատվով ու պատասխանատվությամբ կատարելու համար: Իր գիտական ու պաշտոնեական աշխատանքները բարձր մակարդակներով ու բարեխղճությամբ իրականացնելու համար արժանացել է նաև պետական բարձր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչի կոչման, ՀՀ նախագահի մրցանակաբաշխության հումանիտար գիտությունների, Թեքեյան մշակութային, ՀՕՖ-ի մրցանակաբաշխությունների, դափնեկիր լինելուն, ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ», ՀՀ Ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ», Ֆրիտյոֆ Նանսենի մեդալներով և մի շարք պատվոգրերով:
Ամբողջը>>>