Անի Մելքոնյան
Պանթյուրքիզմը գաղափարական, քաղաքական և մշակութային շարժում է, որի նպատակը աշխարհի թյուրքալեզու ժողովուրդների համախմբումն է մեկ միասնական պետության մեջ1 ։ Պանթյուրքական գաղափարախոսների երազանքը Մեծ Թուրանի ստեղծում է։ Այդ մասին Զարևանդն իր «Միացեալ, անկախ Թուրանիա կամ ի՞նչ կը ծրագրեն թուրքերը» գրքում գրում է․ « Թուրան այսօր թուրք-թաթարական բոլոր ժողովուրդների գիտակից դասերի համար դարձել է նշանաբան Խաղաղ օվկիանոսից մինչև Միջերկրական և Չինաստանի սրտից մինչև Հյուսիսային սառուցյալ օվկիանոս տարածվող արյունակիցների միության»2 ։ Երիտթուրքերը այն դարձրին պետական գաղափարախոսություն և Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտան այն իրագործելու նպատակով 3։
Ամբողջը>>>
«Մեր համապատասխան պաշտոնյաները ազգային ու համազգային գաղափարների կրողը չէին»
“ԻՐԱՏԵՍ” թիվ 5, 24․01․2020
/հարցազրույց, 3-րդ մաս/
Զրուցում են գրող, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ և հայագետ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ նախագահի 2011 թ. մրցանակի դափնեկիր ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
Ամբողջը>>>
Նախիջևանի հետ ես կապված եմ պորտալարով
Զրուցում են գրող, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ և հայագետ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ նախագահի 2011 թ. մրցանակի դափնեկիր ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
Ամբողջը>>>
Հայաստանը բարձրացնում է Նախիջեւանի հարցը
Հակոբ Բադալյան
Հայաստանի արտգործնախարարության խոսնակը նախօրեին հայտարարություն է տարածել Նախիջեւանում Ագուլիս բնակավայրի հայկական ջարդերի 100-րդ տարելիցի առնչությամբ: Հայտարարությունը հիշատակում է Նախիջեւանի այդ բնակավայրում հայերի հանդեպ բռնության փաստը, Ագուլիսն ավերակի վերածելու հանգամանքը եւ Նախիջեւանի ամբողջական հայաթափումը, նաեւ տարիներ առաջ Ջուղայի հայկական խաչքարերի զանգվածային ոչնչացման հանգամանքը:
Դրա հետ մեկտեղ, այդ եղեռնագործության օրինակի համատեքստում Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ հայ ժողովուրդը հաստատակամ է պաշտպանել իր ապրելու եւ զարգանալու իրավունքը իր պատմական հայրենիքում:
Ամբողջը>>>
Մեկ դար առաջ Ագուլիս հայկական բնակավայրը վերածվեց ավերակի.ԱԳՆ հայտարարությունը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել Ագուլիսի հայկական ջարդերի 100-ամյակի առիթով։
Ամբողջը>>>
«Ագուլիսի ավեր վանքերի ու եկեղեցիների՝ հողին հավասարեցված բեկորները կարոտով սպասում են Նախիջեւանի նոր արշալույսին»
Հարցազրույց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Արտակ Վարդանյանի հետ։
Ամբողջը>>>
Վազգեն Մանուկյանը՝ Նախիջևանից խաչքարեր փրկելու մասին. հատվածներ 2009 թ. «Հայտնի անհայտը» հաղորդումից։
Սովետական Միության տարիներին մի խումբ երիտասարդներ Ամենայն հայոց Վազգեն Առաջին կաթողիկոսի հորդորով և Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ Նախիջևանից թաքուն խաչքարեր են բերում Հայաստան։ Հատվածներ 2009 թ. «Հայտնի անհայտը» հաղորդումից։
http://ankakh.com/
Հայկական պատմական հուշարձանները ոչնչացվել են. շատերը դա անվանում են «մշակութային ցեղասպանություն»․ Los Angeles Times-ի անդրադարձը Ջուղայի խաչքարերին
Հեղինակավոր Los Angeles Times պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Ջուղայի հայկական խաչքարների ոչնչացման խնդրին՝ ներկայացնելով դրանց երկարամյա պատմությունը։
Հոդվածի հեղինակը նշում է, որ սուրբ խաչքարերը, որոնք տեղակայված են Արաքս գետի երկայնքով, 16-րդ դարի շուրջ 10 000 հզոր տապանաքարերի հսկայական բանակ են ներկայացնում, որը հսկում է հայկական միջնադարյան գերեզմանատունը։ Տուժելով երկրաշարժերի, պատերազմի և վանդալիզմի հետևանքով՝ 20-րդ դարի կեսերից հազարավոր խաչքարեր դեռ կանգուն են մնում։
Ամբողջը>>>
Հայերը Նախիջևանի ԻԽՍՀ-ում 1945-1988 թթ.
Նախիջևան-Թուրքիա սահմանի «մանրուքները»
Թուրքագետ Վարուժան Գեղամյանի բլոգից
Տարօրինակ է, բայց երբեք չէի մտածել այն մասին, որ մինչև 1934թ., երբ Թուրքիան Իրանից վերջնականապես ստացավ մի քանի կիլոմետրանոց սահմանային միջանցքը և ցամաքային ճանապարհով միացավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, Հայաստանը Իրանի հետ ուներ երկու սահման։ Մեկը՝ ներկայիս սահմանն է Մեղրիի մոտ, մյուսը ներկայիս Վեդի քաղաքից հարավ ընկած հատվածում (որն այսօր հայ-թուրքական սահմանի մի մասն է)։
Ամբողջը>>>