ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ,
ԴԻԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ադրբեջանցի անվանի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը կարճ ժամանակում լայն և միաժամանակ տրամագծորեն հակընդդեմ արձագանքների արժանացավ հատկապես Հայաստանում և Ադրբեջանում: Կասկածից վեր է, որ դրա պատճառը հայկական խնդիրների արծարծումն է. հեղինակը նկարագրում է 1980-ական թվականների վերջին Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերը և հասարակական-քաղաքական կյանքում ծավալված հակահայկական հիստերիան: Ինչ խոսք, Ադրբեջանում տիրող ամբողջատիրական վարչակարգի, ավելի ստույգ` բռնապետության և
ազգայնամոլության պայմաններում սույն վեպի հրատարակումը խիստ համարձակ և խիզախ քայլ էր: