Զուգահեռ զորավարժություն Նախիջևանում

ՀԱՅԿ ԽԱՉԻԿՅԱՆ
razm.info

Մարտի 11-ից հրամանատարաշտաբային զորավարժություններ են մեկնարկել նաև Նախիջևանի առանձին համազորային բանակում: Նախիջևանում նախորդ հրամանատարաշտաբային վարժաքնենրը ավարտվել էին 17 օր առաջ:

Զորավարժության մեկնարկի մասին հայտնել է Նախիջևանի պետական «Նուհչիխան» լրատվական գործակալությունը:

Ըստ հայտարարության՝ զորավարժության շրջանակներում տագնապի ազդանշանով ստորաբաժանումները գաղտիության պայմաններում տարվել են օպերատիվ շրջաններ:

Շտաբային աշխատանքից զատ, մարտի 12-ին անկացվել են նաև գործնական վարժանքներ: Սցենարի համաձայն՝ բանակի համալրման համար բացվել են քաղաքացիականների ընդունման կենտրոնների, իրականացվել են զորակոչի և մարդկանց պակասի լրացման քայլեր: (Հարկ է նշել, որ նախիջևանյան զորավարժություններին սովարաբար անցկացվում են նաև հենց զորահավաքային վարժանքներ:)

Զորավարժությունը տևելու է մինչև մարտի 16-ը:

Հատկանշական է, որ Նախիջևանում նախորդ հրամանատարաշտաբային զորավարժությունը ավարտվել էր փետրվարի 23-ին: Այդ զորավարժությանը Նախիջևանի առանձին համազորային բանակից բացի ներգրավվել են Պետական սահմանապահ ծառայության, ներքին զորքերի, ԱԻՆ և պետանվտանգության ծառայության ստորաբաժանումներ:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 11-ին լայնամասշտաբ զորավարժություն է մեկնարկել Ադրբեջանում: Այդ վարժանքներին ներգրավվել են մինչև 500 միավոր զրահատանկային տեխնիկա, ավտոմոբիլային և հատուկ միջոց, մինչև 300 միավոր տարբեր տրամաչափի հրթիռահրետանային միջոց, տարբեր նշանակության մինչև 20 միավոր ավիացիոն միջոց: