102-րդ ռազմաբազայի զինծառայողները ուշադիր հետեւում են Նախիջեւանի զորավարժություններին. ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ

102-րդ ռազմաբազայի զինծառայողները ուշադիր հետեւում են Նախիջեւանի զորավարժություններին: Հունիսի 11-ին մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը:

Նրա հավաստմամբ՝ տվյալ զորավարժությունները սպառնալիք չեն ներկայացնում: «Դրանք պլանային զորավարժություններ են եւ ամեն ինչ ընթանում է հայտարարված խնդիրներին համապատասխան», – նշեց նա:

Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն, իր հերթին նշեց, որ ՌԴ-ն որպես ռազմավարական գործընկեր շատ բան է անում, որպեսզի Հայաստանը իրեն անվտանգ զգա, իսկ մեր սերտ հարաբերությունները եւ Գյումրիում 102-րդ ռազմական բազայի գործունեությունը արտացոլում են Հայաստանի հետ հարաբերությունների մասին ՌԴ տեսլականը:

«Հայաստանը, որը միշտ եղել է հուսալի դաշնակից, պետք է Ռուսաստանին, եւ Ռուսաստանը պետք է Հայաստանին՝ ուժեղ եւ բարգավաճ», – ընդգծեց նա:

Կոպիրկինը հավելեց, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանում կայունության օգտին:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ից 11-ը Նախիջեւանում տեղի է ունենում «Անխախտ եղբայրություն-2019» ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների վերջին փուլը:

https://news.am/arm/news/517745.html