Նախիջևանում շարունակվում են հունիսի 8-ից մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժություններում ներգրավված են մոտ 5.000 զինվոր, 200 միավոր զրահամեքենա և տանկ, 21 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ, 180 հրթիռ և հրանոթ։
Զորավարժության նպատակն է փորձի փոխանակումը Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի միջև։
Զորավարժություններն ավարտվելու են հունիսի 11-ին։
https://www.ermenihaber.am/am/