Անդրկովկասը մուրճի եւ զնդանի միջեւ

Eurasianet-ը հիշեցնում է, որ Ադրբեջանն Իրանի հետ ունի Կասպից ծովում նավթի ու գազի մի քանի հանքավայրերի համատեղ շահագործման պայմանագիր: Բայց խնդիրը հետեւյալն է. այդ ռեսուրսների մշակումը քիչ հավանական է թվում: Բաքվի վիճակը բարդանում է նաեւ նրանով, որ նա Իրանից բնական գազ է ներմուծում Նախիջեւանի ներքին սպառման համար: 2010 թվականին ադրբեջանցիները Անկարայի հետ ստորագրեցին համաձայնագիր Թուրքիայից դեպի Նախիջեւան խողովակաշարի կառուցման վերաբերյալ, սակայն խողովակաշարը միչեւ օրս չի անցկացվել, եւ Նախիջեւանն անմիջականորեն կախման մեջ է իրանական գազի ներմուծումից:

«ԱԶԳ», 2018-11-24