Նախիջևանում Ադրբեջանի զինուժը անցկացրել է ՀՕՊ վարժանքներ

Դեկտեմբերի 11-ին Նախիջևանի առանձին համազորային բանակում հակաօդային պաշտպանության ուժերը անցկացրել են մարտական կրակով հատուկ մարտավարական վարժանքներ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ վարժանքներին ներգրավել են նաև ավիացիոն ուժերը՝ թիրախային իմիտացիա ստեղծելու նպատակով։ Վարժանքներն իրականացվել են նաև անձնակազմի պատրաստության նպատակով։
Հիշեցնենք, որ Նախիջևանի առանձին համազորային բանակում նոյեմբերի 15-ին անցկացվել էին մարտական կրակով վարժանքներ։ Այդ մասին հայտարարության մեջ ադրբեջանական կողմը կրկին հին կադրերը փորձել էր ներկայացնել որպես նոր։
Իսկ մինչ այդ՝ նոյեմբերի 13-ին զորավարժությունների շրջանակներում Նախիջևանի առանձին համազորային բանակը բերվել էր մարտական պատրաստության «լրիվ» աստիճանի:

razm.info