Սեպտեմբերի 18-ից վարժանքներ են մեկնարկել նաև Նախիջևանի առանձին համազորային բանակում: Ի տարբերություն Ադրբեջանում զուգահեռ ընթացող զորավարժության՝ այստեղ այն կրում է «պաշտպանողական բնույթ»: Այս մասին հայտնում է Նախիջևանի պետական հեռուսաալիքը:
Զորավարժության սցենարով նախատեսված է առաջապահ ստորաբաժանումների կողմից հակառակորդի անակնկալ հարձակման, ինչպես նաև հետախուզադիվերսիոն գործողությունների դիմագրավում, դեպի մարտական գործողությունների շրջաններ թիկունքային ստորաբաժանումների դուրսբերում և բացազատում, մարտական գործողությունների մեջ ներգրավվում:
Վարժանքները տևելու են մինչև սեպտեմբերի 21-ը:
Razm.info