2022 թվականի հունվար-մայիս ամիսներին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության համախառն ներքին արդյունքը կազմել է 1 միլիարդ 50 միլիոն 572 հազար 500 մանաթ, ինչը 1,8 տոկոսով ավելի է 2021 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալը 2021 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 2,2 տոկոսով և կազմել 2267,1 մանաթ։ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին մեկ աշխատողի հաշվով միջին ամսական աշխատավարձը հասել է 587,4 մանաթի, ինչը 9,5 տոկոսով ավելի է 2021 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատ։
Համախառն ներքին արդյունքի մեջ առաջին տեղը զբաղեցնում է արդյունաբերությունը։
Անցյալ տարվա համեմատ աճել է նաև ներդրումների ծավալը: Ներդրումների շրջանակում 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին հիմնական կապիտալին ուղղվել է 411 մլն 247 հազար 300 մանաթ, ինչը 1,2 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Շինմոնտաժային աշխատանքներին բաժին է ընկել 396 մլն 230 հազար 900 մանաթ կամ հիմնական կապիտալին ուղղվող միջոցների 96,3 տոկոսը։
Բնակչության թիվը ևս աճել է: 2022 թվականի մայիսի 1-ի դրությամբ Նախիջևանի բնակչությունը մեկ տարի առաջվա համեմատ աճել է 1473-ով և կազմել 463 հազար 585 մարդ։
Արցախի տարածքների մեծագույն մասի հանձնումը Ադրբեջանին արդեն սկսել է երևան բերել իր արդյունքները տնտեսության ոլորտում:
Աղբյուր՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Պետական Վիճակագրական Կոմիտե/Naxçıvan Muxtar Respublikası Dövlət Statistika Komitəsi