Ալիևը մեկնել է Նախիջևան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 10-ին այցելել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Ինչպես փոխանցում է Minval.az-ը, Նախիջևանի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ինքնավար Նախիջևանի գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը:

Ալիևն այցելել է Հեյդար Ալիևի հուշարձան, որը տեղակայված է Նախիջևան քաղաքի կենտրոնական շրջանում: Այնուհետև նա մասնակցել է օդանավակայանում նոր թռիչքուղու, ինչպես նաև ռազմական աէորոդրոմի բացմանը:

tert.am