Իրանի ԱԳՆ Զարիֆն այցելել է Նախիջեւան՝ քննարկելու պատերազմից հետո տարածաշրջանում տարանցման հնարավորությունները եւ համագործակցության պայմանները

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այցելել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն:

IRNA-ն հայտնում է, որ Զարիֆը Նախիջեւանում է՝ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ տարբեր հարցերի վերաբերյալ բանակցություններ վարելու համար:

Այնտեղ ժամանելուն պես Զարիֆն ասել է, որ տարածաշրջանի հինգ երկրներ՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա կատարած իր այցերի ավարտին այցելում է Նախիջեւան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո տարածաշրջանում տարանցման հնարավորությունները եւ համագործակցության պայմանները:

yerkirmedia.am